Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին։ Այս կառավարությունն անթաքույց ձախողված ու ակնհայտ ապաշնորհ է։
Երկրի ու ժողովրդի պրոբլեմները լուծելու փոխարեն այն ամեն օր նոր պրոբլեմներ է ստեղծում։
***
Կառավարության կամ առանձին անձի գործունեության չափորոշիչն արդյունավետությունն է: Լավ ու վատ աշխատանք չի լինում, լինում է արդյունավետ և ոչ արդյունավետ աշխատանք: Իսկ արդյունավետությունը կախված է նրանից, թե դու որքանով ես լուծում քո առաջ կանգնած խնդիրը:
Ոչ ոք ներկա կառավարությանը չի քննադատում նրա համար, որ համավարակը մտել է երկիր: Քննադատում են նրա համար, որ նախ չհասկացան, թե ինչ է մտնում երկիր, երբ հասկացան` լուրջ չվերաբերվեցին, երբ ուրջ վերաբերվեցին ` կատարեցին ուշացած, հակասական, իսկ հաճախ նաև շատ սխալ քայլեր: Խնդիրը ոչ թե պրոբլեմների առկայությունն է, այլ առկա պրոբլեմները լուծելու կարողականությունը կամ անկարողությունը: Եւ որքան պրոբլեմները շատանում ու բարդանում են, ինչն անխուսափելի է, այդ անկարողությունը դառնում է անճարակություն, անկառավարելիություն , որն իր հերթին ` ավելի է խորացնում եղած պրոբլեմները, դրանք դարձնելով առավել անլուծելի կամ գրեթե անլուծելի: Սրա հետևանքը միայն հիվանդների ու մարդկային կորուստների թվերը չեն լինելու: Ցավոք, կորուստները շատ բնագավառներում են լինելու, որոշներում, դժբախտաբար, անդառնալի կորուստներ են լինելու: Բայց ամենավատ հետևանքը լինելու է պետական ու հասարակական համակարգերի կապիտուլյացիան համավարակի դեմ: Հենց դրա համար են մարդիկ քննադատում, հենց սա են ուզում կանխել, որովհետև ոչ համավարակն է տարբերակում իշխանամետ ու ընդդիմադիր, ահել ու ջահել, նախկին ու ներկա, այդպես էլ` պետականության կոլապսն է բոլորին հարվածելու:
Իսկ այս ամենի խորապատկերի վրա տեսեք, թե ի պաշտոնե պատասխանատու անձիք հանրային քննարկման ինչ դիսկուրս են հրապարակ բերում: Պատկերավոր ասեմ` տանը հրդեհ է, իսկ մարդիկ դեռ քննարկում են, թե ժամացույցը որ պատից է պետք կախել:
Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին

Սպարտակ Սեյրանյանի ֆեյսբուքյան էջից