Լրահոս

28.03.2011 14:55


Քադաֆիի զորքերը հրթիռային հարված են հասցրել Զինտան քաղաքին

Քադաֆիի զորքերը հրթիռային հարված են հասցրել Զինտան քաղաքին

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի կառավարական զորքերը հրթիռային հարված են հասցրել երկրի հարավում գտնվող Զինտան քաղաքին։ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը փոխանցում է, թե «ՌԲԿ»–ի հաղորդմամբ՝ ընդդիմության ներկայացուցիչներից մեկն ասել է, թե հրթիռները բաց են թողնվել քաղաքի հյուսիսում տեղակայված լիբիական զորքի դիրքերից։

Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։ Ընդդիմության ներկայացուցիչը նաև ավելացրել է, թե ապստամբները մարդասիրական օգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից և Թունիսից։

Այս խորագրի վերջին նյութերը