Քաղաքական

05.06.2020 11:30

ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Նիկոլ Փաշինյան

ՊԵԿ-ում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենում ԱԺ-ում «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումը, որին հեռավար կերպով մասնակցում է նաև Փաշինյանը: Նա, ներկայացնելով 2019 թվականի ցուցանիշները, նախ նկատեց, որ քննարկումը տեղի է ունենում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պարագայում:

«Քանի որ այնպես ստացվեց, որ բյուջեի կատարողականը քննարկում ենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում և քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ես ոզում եմ օգտվել առիթից՝ հայտնել շնորհակալություն նրան այս ընթացքում կատարված աշխատանքների համար: Կարծում եմ՝ Պետական եկամուտների կոմիտեիում, ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են Դավիթ Անանյանի պաշտոնավորման ժամանակաշրջանում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: «Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։

Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար»,- այսպիսի գրառում էր արել Դավիթ Անանյանը իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Դավիթ Անանյանը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։