Կարծիք

05.06.2020 11:40


Սա ծաղր է մեր նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, ամո՛թ է (լուսանկար)

Սա ծաղր է մեր նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, ամո՛թ է (լուսանկար)

Հարգելի, սիրելի հայ հասարակություն, ամոթ է ուրիշին գաղտնի նկարելը և տարածելը, խնդրում եմ դադարեցրե՛ք...

Երկրի ղեկավարին, գլխավոր հրամանատարին տեղյակ պահեք, որ ոչ միայն մենք՝ հայերս, այլ ամբողջ աշխարհն է նայում ու ծիծաղում մեր երկրի ղեկավարի վրա...Լուրջ գործերով զբաղվեք, անելիքները շատ են...

Սա ծաղր է մեր նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, ամոթ է....

Երեկ Վրաստանի իմ բոլոր բարեկամները (մայրս Վրաստանից է) սարսափահար զանգել էին՝ լսելով Հայաստանում կորոնավիրուսի ահասարսուռ վիճակագրությունը:

Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպում, որ դիմեն իրենց երկրի ղեկավարությանը՝ բարեկամ ժողովրդին օգնելու խնդրանքով:

Իսկ նույն պահին ինչով է զբաղված անդունդի եզրին կանգնած երկրի ղեկավարը....

.....հանեք այդ երեխայի նկարը ձեր էջից....

....հարգեք մարդկանց անձնական կյանքի իրավունքը....

.....դուք այդ երեխային կամ նրա ծնողին հարցրե՞լ եք՝ արդյոք նրանք ուզո՞ւմ են հայտնվել այնտեղ, որտեղ հայտնվել են....

Հ․Գ․ Կներեք նույն նկարն իմ էջում տեղադրելու համար, ուղղակի, որպեսզի հասկանաք, ինչի եմ վրդովված

Անահիտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

102662950_2644715432464263_6120440899173351424_n

Այս խորագրի վերջին նյութերը