Լրահոս

05.06.2020 10:08


Կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, տասը օր է ջերմում եմ, չեն թեստավորում, պոլիկլինիկայում ուշագնաց եմ եղել, բժիշկն ասել է՝ պատուհանը բացեք, թող մաքուր օդ գա. քաղաքացի

Կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, տասը օր է ջերմում եմ, չեն թեստավորում, պոլիկլինիկայում ուշագնաց եմ եղել, բժիշկն ասել է՝ պատուհանը բացեք, թող մաքուր օդ գա. քաղաքացի

Տասը օր է ջերմող քաղաքացուն բուժօգնություն չեն ցուցաբերում. «Արդեն տասը օր է ջերմում եմ, տանը սկեսուրս է ապրում՝ տարիքով ռիսկային խմբում, ով նույնպես հիվանդ է, կորոնավիրուսի բոլոր ախտանիշներն ունեմ, գրանցված եմ «Մեդլայն»֊ում, չեն թեստավորում, շտապօգնության բրիգադը պատշաճ օգնություն չի ցուցաբերում»։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Ստեփանյանը։ Նա ասաց, որ երեք անգամ շտապօգնություն են հրավիրել, միայն առաջին այցի ժամանակ է բժիշկը ներարկում արել, մյուս երկու անգամվա ընթացքում օգնություն չի ցուցաբերվել, և քանի որ բժիշկները կասկածել են, որ կորոնավիրուս ունի, պացիենտին չեն մոտեցել։

«Այնուհետև այցելել եմ «Մեդլայն», որտեղ և գրանցված եմ, թերապևտն ասաց՝ վիճակդ նորմալ է, սակայն վերադարձել եմ տուն և վիճակս կտրուկ վատացել է, հիմա էլ ինձ վատ եմ զգում։ Երեկ էլ գնացել եմ «Մեդլայն», որպեսզի թեստավորեն, սակայն ասացին, որ այսօր ժամը իննին գնամ, գնացել եմ ու թեստ չկար։ Ասացին՝ վարորդը գնացել է թեստ բերի, մինչև հիմա բերում է, չկա թեստ։ Այնտեղ ուշագնաց եղա, սակայն քանի որ բժիշկը կաակածում է, որ կորոնավիրուսակիր եմ, ասել է՝ պատուհանը բացեք, թոզ մաքուր օդ գա»,֊ասաց տիկին Ստեփանյանը։

Նա հայտնեց, որ «Մեդլայնից» վերադարձել է տուն ու շտապօգնություն հրավիրել, որը ժամանել է 3 ժամ անց։

«Այնուհետև ամուսինս զանգահարեց Առողջապահության նախարարության թեժ գիծ, սակայն ոչինչ չփոխվեց։ Ես հասկացա, որ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը, ովքեր մեղադրում են քաղաքացիներին ստեղծված իրավիճակի համար, չկա նման բան, իրենք են թիվ մեկ պատասխանատուն, այս ամենի մեղավորը, համակարգը չի աշխատում»,-ասաց Ստեփանյանը, նշելով, որ կդիմի մասնավոր բժշակական կենտրոն՝ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար։

Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսի նման զարգացման, օրեցօր վարակվածների թվի աճի համար պատասխանատու են բացառապես երկրի վարչապետն ու իր թիմի անլուրջ կերպարները։ «Ցավում եմ, որ մեր քաղաքացիների առողջությունն ու երկրի ապագան նման անպատասխանատու ու անլուրջ մարդկանցից է կախված, ես ականատեսն եմ»:

Այս խորագրի վերջին նյութերը