Մեկ ամիս առաջ հրաժարական ներկայացրեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Հրաժարականից հետո նա ներկայացրեց նախարարության աշխատանքների մի պատկառելի ցանկ․․․ և շնորհակալություն հայտնեց կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար։
Այսօր իմացանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի մասին։ Վերջին երկու տարիներին վարչապետը հպարտանում էր բյուջեի մուտքերի աննախադեպ աճով։ Այսինքն, ՊԵԿ նախարարն արդյունավետ է աշխատել։ Հրաժարականի հետ միասին Դավիթ Անանյանը նույնպես շնորհակալություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին։
Եթե հավատանք երկու հրաժարական տված պաշտոնյաների ղեկավարած գերատեսչությունների աշխատանքների դրական գնահատականներին, իսկ բացասական՝ որևէ մեկի կողմից չի հնչել, նրանց նկատմամբ քրեական գործեր չեն հարուցվել, ապա «հպարտ» հանրության համար անհասկանալի են մնում այս հրաժարականները։
Հետաքրքրական է, որ Հայաստանի քաղավիացիան տապալած կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ու առողջապահական համակարգը կոլապսի մատնած, կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարը ձախողած, մարդկանց սորտավորող Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ միայն հրաժարական չեն տալիս, այլև «լուրջ» դեմքերով «մասնագիտական» մտավարժանքներ են անում։
Ձախողիր, որ պաշտոնավարես

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից