Լրահոս

20.03.2009 14:19


ՀՅԴ. «Մենք էլ ունենք մեր հաշվարկներն ու կանխատեսումները»

-Մեր և ՀԱԿ-ի ցուցակ կազմելու սկզբունքները եղել են տարբեր: Մենք գնում ենք համոզմամբ, որ պետք է լինի երիտասարդ ուժ, որի շուրջ և որի համար որևէ քաղաքական ուժ հետագայում ամոթով չի մնալու: ՀԱԿ-ը գնում է այն ներուժով, որը նա հավաքել է նախագահական ընտրություններում և դրանից հետո,- ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով հարցին՝ թե ինչը խանգարեց, որ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» Երևանի ավագնու ընտրություններին չգնացին միասնական թեկնածուով։

Նույն խնդրի առնչությամբ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նշել է.

-Մեր մեթոդաբանության մեջ հաշվի ենք առել այն, որ պետք է այնպես անել, որպեսզի ընդդիմադիր ցուցակի օգտին քվեարկեն ինչպես այն մարդիկ, ովքեր 2008-ի նախագահական ընտրություններում իրենց ձայնը տվել են Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, այնպես էլ այն ընդդիմադիր ընտրազանգվածը, որոնք դեմ լինելով ընդդիմադիր թեկնածուին, իրենց ձայնը տվել են ՀՅԴ-ի ու ՕԵԿ-ի թեկնածուներին, որոնք նախագահական ընտրություններին հանդես էին գալիս ընդդիմադիր կեցվածքով:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, մեկնաբանելով Ա. Մարտիրոսյանի այդ հաշվարկները, ասել է

-Դա միայն տեսական մոտեցում է, մենք էլ ունենք մեր հաշվարկներն ու կանխատեսումները:

Այս խորագրի վերջին նյութերը