Քաղաքական

04.06.2020 19:05

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան

Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա կա ընդհանուր արգելք, որից բացառություն է արված ընտանիքի մի քանի անդամի համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Նրա փոխանցմամբ՝ տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա արգելք է դրված դեռևս 2018թ.-ից՝ նախաքննության ընթացքում։ Ալումյանն ընդգծեց, որ մինչդատական վարույթի ընթացքում արգելքի որոշումը կայացվել է քննիչի կողմից, մինչդեռ՝ գործն արդեն գտնվում է դատարանում և դատարանի կողմից նման որոշում չի կայացվել։

«Դատարանն այդպիսի արգելք չի կիրառել, այնուամենայնիվ, Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել այդ արգելքը, որի իրավունքը չունի»,-ասաց Ալումյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյաննը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՀՀ քրեակատարողական ծառայության՝ պահանջելով պարտավորեցնել ՔԿԾ-ին՝ որևէ կերպ չսահմանափակել նրա տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։