«Եթե այժմ կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, ապա երկրորդ ալիքին պատրաստվելու և ոչ թե տոնելու ժամանակն է». ԱՀԿ ներկայացուցիչ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայում ներկայում բարելավված կորոնավիրուսային իրավիճակը պետք է օգտագործվի աշնանը համավարակի երկրորդ ալիքին պատրաստվելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք երկրներին ասում ենք․ եթե այժմ իրավիճակը բարելավվում է, ապա սա պատրաստվելու և ոչ թե տոնելու ժամանակն է, և մենք պետք է այժմ պատրաստվենք աշնանը»,- հայտարարել է նա «COVID-19-ի դեմ պատվաստանյութ․ համընդհանուր ձեռքբերո՞ւմ, թե՞ ամեն մեկն իր համար. համավարակի շրջանում միջազգային համագործակցություն» առցանց քննարկման ժամանակ։
Նա նշել է նաև, որ եվրոպական երկրների մեծ մասում այժմ իրավիճակի բարելավում է նկատվում։
Սեպտեմբերին սպասվելիք վարակի երկրորդ ալիքը կարող է համընկնել սեզոնային գրիպի տարածման ժամանակաշրջանի հետ։ Այդ պարագայում իրավիճակը կարող է ավելի վատթարացնել այն հանգամանքը, որ որոշ երկրներում COVID-19-ի հետևանքով ընդհատվել է կանոնավոր իմունիզացիան։

Աղբյուրը՝ tert.am