Կառավարությունը ձախողել է գազի գնի վերանայման բանակցությունները. Սարգիս Գրիգորյան
Panorama.am-ը գրում է. GPARTNERS իրավաբանական ընկերության ղեկավար Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում գրում է.
«Տևական ժամանակ է` Կառավարության ներկայացուցիչները փորձում են բանակցել գազի գնի վերանայման հարցը, սակայն կարծես թե անհեռանկարային և անարդյունավետ։ Տարբեր գործիչներ նաև փորձում են այդ հարցը դարձնել արտաքին քաղաքականության մաս` կամ դա արվում է հատուկ օրակարգի համար կամ առկա է փորձի և գիտելիքների պակաս։
Պետք է հիասթափեցնեմ այդ գործիչներին, քանի որ գազի գնի վերանայման մեխանիզմը նախևառաջ իրավական գործընթաց է, որը կարգավորվում է թե երկկողմանի համաձայնագրերով և թե միջազգային արբիտրաժային նախադեպերով, որը կարծում եմ Կառավարության ներկայացուցիչների կողմից բավարար չի ուսումնասիրվել մինչև որևէ բանակցություններ սկսելը։
Գազի գնի ձևավորման գործող բանաձևի մասին կարելի է երկար խոսել, այն արտացոլված է Հայաստանի կառավարության և Ռուսաստանի կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված Բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ համաձայնագրում (Համաձայնագիր)։ Սակայն, կարևոր է հասկանալ թե ինչ իրավական գործիքներ ուներ Կառավարությունը, որոնցով հնարավոր կլիներ գազի գինը վերանայել։
Պետք է նշեմ, որ գազի մատակարարման այս տեսակի պայմանագրերն էապես փոփոխությունների են ենթարկվել ժամանակի ընթացքում` դառնալով ավելի ընդգրկուն և խորքային հարցեր կարգավորող: Որոշ պայմանագրային դրույթներ կարող են էապես տարբերվել նմանատիպ այլ պայմանագրերի դրույթներից` կախված կողմերի մտադրություններից, իրավական հարաբերություններից, սակարկելու հմտություններից, շուկայում տիրող իրավիճակից և այլ հանգամանքներից:
Կառավարության վարած բանակցային քաղաքականությունը ի սկզբանե սխալ էր, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ համաձայնագրերը (մասնավորապես` Համաձայնագրի` գնի վերանայմանը նվիրված 2-րդ հոդվածը) չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել վերացականորեն, միակողմանիորեն կամ կամայականորեն: Շատ կարևոր էր ուշադրություն դարձնել Համաձայնագրի կնքման նախապատմությանը, կողմերի նախնական մտադրությանը և իհարկե, համակարգային վերլուծության ենթարկել Համաձայնագրի դրույթները և աշխարհում ընթացող այլ բանակցությունները:
Համաձայնագրի 2-րդ հոդվածը պարունակում է հենց այն իրավական բանաձևը և հաշվարկային գործիքակազմը, որով գազի գինը կարող է վերանայվել։ Այդ հոդվածը ներառում է այնպիսի դրույթներ, թե ինչ հաճախականությամբ գինը կարող է վերանայվել, ինչը կարող է տեղիք տալ կամ պատճառ հանդիսանալ գնի վերանայման, ինչպիսի չափանիշների կամ պահանջների պետք է բավարարի գազի գնի վերանայումը, և ինչ տեղի կունենա, եթե կողմերը համաձայնության չգան նման հարցերում (միջազգային պրակտիկայում նման հարցերը սովորաբար լուծվում են արբիտրաժի միջոցով)։
Կառավարությունը փաստացի չկարողացավ ռուսական կողմին ներկայացնել այսպես կոչված «joker»-ը կամ «wild card»-ը (ոլորտում ընդունված հասկացություն է)։ Այսինքն` պահանջվում էր ընդամենը հիմնավորել, որ առկա են գազի գինը վերանայելու շարժառիթներ:
Օրինակ` պետք է հիմնավորվեր որոշ հանգամանքների փոփոխությունը, դրա հետևանքները երկրի սոցիալ-տնտեսական համակարգի վրա և այն, որ այդպիսի հանգամանքների առաջացումը անկանխատեսելի էր, կրում էր արտակարգ բնույթ, որոնք Հայաստանը չէր կարող կանխատեսել կամ կանխարգելել խելամիտ միջոցներով, փոփոխությունը տեղի է ունեցել նախքան վերանայման ժամկետը, փոփոխությունը ազդել կամ կարող է ազդել տեղական շուկայում գազի արժեքի և պահանջարկի վրա:
Բանակցային թիմը պետք է նաև հիմնավորեր, որ ներկայումս գազի գնի վերանայման ֆորմուլան արդար և ողջամիտ չէ (այլ, ոչ թե գազի գինը), իհարկե, ներկայացնելով որոշակի հենանիշներ կամ այլ գործոններ (օրինակ` շուկական ցուցանիշները), որոնք կհիմնավորեին թե ինչու և ինչպես գինը պետք է վերանայվեր։
Կառավարությունը պետք է առաջ քաշեր իր տեսլականը գնի վերանայման նոր մեխանիզմների վերաբերյալ, առաջարկելով ռուսական կողմին ներդնել այսպես կոչված գազի գների վերանայման երրորդ փուլի մեխանիզմները (օրինակ` ինդեքսավորման բանաձևը), որոնց սկսվել են բանակցվել և կիրառվել 2015 թվականից։
Գոյություն ունեն գազի գնի վերանայմամբ զբաղվող փորձագետներ, որոնք հենց զբաղվում են գնի շուրջ առաջացած վեճերի լուծմամբ: Վերջերս, միջազգային պրակտիկայում գազի գնի վերանայման վերաբերյալ արբիտրաժային գործերով մի շարք գնորդ կազմակերպություններ հասել են գազի մատակարարման գնի էական նվազեցման կամ առնվազն չփոփոխման, ինչպես օրինակ` Bulgargaz (Բուլղարիա), Centrex (Ավստրիա), Edison (Իտալիա), Gas Natural (Իսպանիա), Wingas (Գերմանիա), GasTerra (Նիդեռլանդներ), GDF Suez (Ֆրանսիա) և այլն:
Հարկ է նշել, որ Կառավարությունը իրավունք ունի «վեճի» լուծումը հանձնելու արբիտրաժային դատարանի քննության, երբ 6 ամսվա ընթացքում սպառի բանակցային հնարավոր մեխանիզմները։ Վեճերի լուծման այդ հնարավորությունը նախատեսված է Համաձայնագրի 4-րդ հոդվածով:
Կառավարությունը պետք է գնահատի իր բանակցային և արբիտրաժային ռիսկերը` նախևառաջ հստակ նախագծելով սեփական ակնկալիքները: Արբիտրաժի դիմելու պարագայում կարևոր է ուշադրություն դարձնել արբիտրաժի միջոցով վեճի լուծման ժամանակահատվածին, կարգավորման ենթակա խնդիրների բնույթին ու շրջանակին, արբիտրաժային վճռի հնարավոր շահավետ և ոչ շահավետ արդյունքներին:
Նմանատիպ երկարաժամկետ համաձայնագրերի համար արբիտրաժի միջոցով վեճերի լուծման հնարավորությունն ունի մի շարք առավելություններ, մասնավորապես` արդար դատաքննություն և մրցակցային դատավարություն, սեփական արբիտրին ընտրելու հնարավորություն, դատավարության գաղտնիություն, վերջնական և պարտադիր բնույթ ունեցող վճռի առկայություն բավականին կարճ ժամանակահատվածում:
Իհարկե, արդարության համար պետք է նշել նաև, որ արբիտրաժային ծախսերը բավականին թանկ են: Այնուամենայնիվ, Համաձայնագրի 4-րդ հոդվածը նախատեսում է, որ արբիտրաժային ծախսերը կողմերը կրում են հավասար մասնաբաժնով, բայց տրիբունալը կարող է նախատեսել, որ կողմերից որևէ մեկը կրի ծախսերի մեծ մասնաբաժինը»։