Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ԲԴԽ նիստի օրը հայտնի է
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Ազարյանին ՀՀ արդարադատության նախարարի միջնորդության հիման վրա կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նիստը հրավիրվել է 18.06.2020թ., ժամը 14.00: Դատական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել եմ միջնորդության պատասխանը և ԲԴԽ ուշադրությունը հրավիրել կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրված անհավատալի մեծ քանակով օրենքի խախտումների վրա: Անգամ ոստիկանության սկսնակ հետաքննիչը իր առաջին նյութերը նախապատրաստելիս ավելի ուշադիր է լինում և քիչ խախտումներ է թույլ տալիս, քան այս դեպքում ՀՀ ԱՆ-ը աշխատակիցները:
Հ.Գ. Դատական օրենսգրքի 148 հոդվածի համաձայն, նախարարի որոշման մեջ պետք է նշվեր նաև իմ՝ Ա.Ազարյանի ներկայացուցչիս անունը և ազգանունը, ինչը նախարարը չի արել: Հիմա եթե ի պատասխան նման ոչ հարգալից մոտեցման ես էլ ասեմ, որ արդարադատության նախարար Հայաստանում մեծ հաշվով չկա, դա կլինի արդա՞ր, թե՞ նախարարը կվիրավորվի։ Տեխնիկական վրիպակով չարդարանաք, հակառակ դեպքում կասեմ, որ ձեր որոշումն ամբողջությամբ տեխնիկական վրիպակ է:

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից