Աշխարհ

04.06.2020 16:55


Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է կորոնավիրուսով. թուրք պրոֆեսոր

Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է կորոնավիրուսով. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Մեհմեթ Ջեյլանը CNN Türk հեռուստալիքի հաղորդումներից մեկում անդրադառնալով Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակին, հայտնել է, որ Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է։

Թեև թուրքական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը զգալիորեն ցածր են (166.422) և վարակն աստիճանաբար նվազում է, պրոֆեսորը հայտնել է, որ իրենց հաշվարկներով, երկրում շուրջ 300․000 վարակակիր կա։

Նա նշել է, որ այդ վարակակիրների 60 տոկոսը Ստամբուլում է գտնվում։ Իսկ մյուս մասը հիմնականում Թուրքիայի արևելյան շրջաններում են։

Թուրք պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ստամբուլում մոտ 160․170 ակտիվ վարակակիր կա։

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի բնակչության թիվը 15 մլն 52․000 է։

Այս խորագրի վերջին նյութերը