Աշխարհ

04.06.2020 15:27


Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել

Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի վարչապետ է նշանակել Ռոման Գոլովչենկոյին։

Հունիսի 3-ին հայտնի էր դարձել, որ Լուկաշենկոն պաշտոնանկ է արել վարչապետ Սերգեյ Ռումասի գլխավորած կառավարությանը։ Ընդ որում` Բելառուսի նախագահը նշել էր, որ մտադիր չէ արմատապես փոխել կառավարության կազմը։

Նույն օրը նա խորհրդակցություն էր անցկացրել խորհրդարանի երկու պալատների, նախագահի աշխատակազմի և ազգային անվտանգության խորհրդի ղեկավարների հետ և քննարկել առաջարկված թեկնածությունները։

Sputnik Բելառուսը հայտնում է, որ կառավարության նոր ղեկավարը 46 տարեկան է: Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և կառավարման ակադեմիան: Տարբեր տարիներին աշխատել է Անվտանգության խորհրդի քարտուղարությունում, գլխավոր դատախազությունում, նախագահի աշխատակազմում, եղել է Լեհաստանում դեսպանորդ-խորհրդական։ 2009-2013 թթ. եղել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ։ 2013-2018 թվականներին աշխատել է ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Սաուդյան Արաբիայում որպես դեսպան։ 2018-ից մինչ օրս ղեկավարում էր Պետական ռազմարդյունաբերական կոմիտեն։

Բելառուսի նախագահի այլ հրամանագրերով փոխվարչապետներ են դարձել Նիկոլայ Սինոպկովը և Ալեքսանդր Սուբոտինը: Տեղեկատվության նախարար է նշանակվել Իգոր Լուցկին, արդյունաբերության նախարար՝ «ԲելԱԶ»–ի նախկին ղեկավար Պյոտր Պարխոմչիկը: Ֆինանսների նախարարությունը գլխավորել Է Յուրի Սելիվերստովը, ճարտարապետության և շինարարության նախարարությունը՝ Ռուսլան Պարխամովիչը, Գույքի պետական կոմիտեն՝ Դմիտրի Մատուսևիչը, Պետական վերահսկողության կոմիտեն՝ Իվան Տերտելը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը