Լրահոս

04.06.2020 14:51


Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 103

Սյունիքի մարզում վերջին 3 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք, ընդհանուր դեպքերի թիվը՝ 103

Հարգելի՛ սյունեցիներ

Հերթական անգամ դիմում ենք Ձեզ՝ վստահ լինելով, որ գիտակցում եք խնդրի լրջությունը և համարժեք կարձագանքեք ստեղծված իրավիճակին։

Ցավով պետք է փաստենք, որ իրավիճակին համարժեք արձագանք չենք տեսնում, և բոլորիս գործունեության արդյունքում ունենք հետևյալ իրավիճակը։

Սյունիքի մարզում այս պահին՝ 103 հաստատված դեպք, որից

Բուժված՝ 60 հոգի,

Հիվանդ՝ 43 հոգի, որից՝

Կապանում՝ 3 հոգի,

Գորիսում՝ 1 հիվանդ,

Սիսիանում՝ 9 հիվանդ,

Մեղրիում՝ 29 հիվանդ,

Գորայքում՝ 1 հիվանդ։

14 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 29 հիվանդ ասիմպտոմ է։

Ինքնամեկուսացած է 338 հոգի։

Ընդ որում՝ միայն վերջին 3 օրվա ընթացքում ունեցել ենք 23 նոր դեպք։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ վարակվածների նման աճ չէինք ունենա, եթե հստակորեն պահպանեինք սահմանված կանոնները։ Մեր ուսումնասիրությունները, տարբեր բնակավայրերում հանդիպումները, ամենօրյա շրջայցերը փաստում են, որ ոչ միշտ ենք պահպանում անհրաժեշտ կանոնները։

Կրկին հորդորում ենք դրսևորել ողջամիտ անհանգստություն և չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը և կյանքը։

Կրկին խնդրում, հորդորում և ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ չմասնակցել զանգվածային միջոցառումների, բացառել զանգվածային միջոցառումները, բացառիկ դեպքերում, հոգեհանգստի, հուղարկավորության մասնակցելիս, խստորեն պահպանել ՀՀ պարետի 2020թ․ հունիսի 3-ի N 110 որոշման հավելված N 17-ով սահմանված, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները։

Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը