Լրահոս

04.06.2020 14:45


Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 717 դեպք, առողջացել է 287 քաղաքացի

Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:

Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք:

Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը