Կարծիք

04.06.2020 13:07


Հիմա, երբ գործը տապալել են, երբ երկրում աղետ է, այս լկտի երեսպաշտները համարձակվում են դժգոհել ընդդիմությունից

Հիմա, երբ գործը տապալել են, երբ երկրում աղետ է, այս լկտի երեսպաշտները համարձակվում են դժգոհել ընդդիմությունից

Պապիրոս Հրաչը (նույն ինքը՝ Աներձագը) մուննաթ է գալիս ընդդիմության վրա, թե բա. «Մեր հետ խրամատ փորելու փոխարեն Թորոսյանի հրաժարական եք պահանջում»։

Իշխանությունները տապալեցին կարանտինը, իսկ այն 2 ամիսը որ ունեին համաճարակի դեմ միջոցառումներին պատրաստվելու, ծախսեցին ՍԴ-ի դեմ պատերազմելով, հիշո՞ւմ եք։

Փորձեցին մեղքը ժողովրդի վրա գցել, չստացվեց, հիմա ընդդիմությանն են մեղադրում, թեպետ նույն ընդիդմությանը առաջին իսկ օրերից ձեռ էին առնում, երբ մարդիկ ասում էին, որ պետք է բոլոր տարաձայնությունները մի կողմ դնել և կենտրոնանալ կորոնավիրուսի վրա։ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» էշությունը հենց այդ ժամանակ է արտասանվել։

Երբ պետք էր ամբողջ բնակչությանը սոցիալապես օժանդակել, որ եկամուտներից զրկված մարդիկ հանգիստ նստեն տանը, և ընդդիմությունն առաջարկում էր կառավարությանը, օրինակ՝ վճարել բոլորի կոմունալները, Նիկոլն ԱԺ-ում իրենց վրա ղժղժում էր։

Իսկ հիմա, երբ գործը տապալել են, երբ երկրում աղետ է, այս լկտի երեսպաշտները համարձակվում են դժգոհել ընդդիմությունից։

Ի վերջո աղետի անմիջական մեղավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Արսեն Թորոսյանը և մնացածները ոչ միայն հրաժարական են տալու, այլև դատվելու են։

Իսկ դատվելուց հետո թե ուր կուղարկվի անձամբ Հրաչ Հակոբյանը՝ խրամատ փորելու, թե թունել, արդեն դատարանը կորոշի։

2 տարում նիկոլենց քանդածը վերկանգնելու համար տասնամյակներ են պետք լինելու, այնպես որ Աներձագը հաստատ պարապ չի մնա։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը