Ռոնալդուն, Մեսսին ու Նեյմարը կորոնավիրուսի ընթացքում ինստագրամի միջոցով աստղաբաշխական գումարներ են աշխատել
Daily Mail-ը հաշվարկել և հրապարակել է կորոնավիրուսի ընթացքում ինստագրամի միջոցով հայտնի մարզիկների աշխատած գումարների չափը: Հաշվարկը կատարվել է մարտի 12-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածի համար: Ամենաշատը վաստակել են Մեսսին, Ռոնալդուն ու Նեյմարը: 3-ն էլ այդ 2 ամսվա ընթացքում 4-ական հովանավորչական հրապարակում են արել:
Ռոնալդուն, ունենալով 219 մլն հետևորդ, վաստակել է 2.1 մլն ֆունտ: Մեսսիի եկամուտը կազմել է 1.45 մլն ֆունտ, իսկ Նեյմարը վաստակել է 1.33 մլն ֆունտ:
4-րդ տեղում 2011 թ-ին կարիերան ավարտված Շաքիլ Օ՝Նիլն է, որն ունի 17 մլն հետևորդ, սակայն 16 հրապարակում է արել՝ վաստակելով ընդհանուր 653 հազար ֆունտ: Տասնյակում են հայտնվել նաև Բեքհեմը, Վիրատ Կոհլին, Զլատան Իբրահիմովիչը, Դանի Ալվեսը, Էնտոնի Ջոշուան և Դուեյն Ուեյդը:

Աղբյուրը՝ armsport.am