Ինստիտուցիոնալ առումով ձախողված պետությունն էլ ո՞նց է լինում
Եթե հիշում եք, 2019թ. թեժ ամռանը` օգոստոսի 5-ին, Սևանի կառավարական ամառանոցում, Փաշինյանը քչփորել էր «պատահաբար» ձեռքի տակ հայտնված «արխիվային նյութերը», գտել «Սերժ Սարգսյանի օրոք գրված մի գաղտնի փաստաթուղթ», ու որոշել, որ Հայաստանը «ձախողված երկիր» է։
Եվ շտապեց «մտորումները» կիսել իրեն ձեռքերի վրա իշխանության բերած հպարտ քաղաքացու հետ` տեղնուտեղը լայվ մտավ, աչքալուսանք տվեց. «Ըստ էության, հեղափոխության ժամանակաշրջանում, դրանից առաջ և ինչ-որ առումով դրանից հետո մեր երկիրը գտնվում է ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում։ Եվ, ըստ էության, սա փաստաթուղթ է այն մասին, որ մեր երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են, և ինստիտուցիոնալ առումով մեր պետությունն ամբողջությամբ ձախողված է»։ Բայց այդպես էլ չասաց` ով էր այդ «գաղտնի փաստաթղթի» հեղինակը, և ինչո՞ւ պիտի հպարտ քաղաքացին հալած յուղի տեղ ընդունի նրա «հեղինակավոր» կարծիքը։
Անհայտ հեղինակը (կամ հեղինակները) ինչի՞ց էր հանգել այդ եզրակացության, հիմնավոր փաստեր ունե՞ր` ահազանգելու Հայաստանի «ամբողջությամբ ձախողված պետություն» լինելու մասին, որքանո՞վ էր այդ գնահատականը համապատասխանում իրականությանը` մի կողմ թողնենք։ Համենայն դեպս, փաստն այն է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո տնտեսությունը սկսել էր աշխուժանալ` 2018թ. առաջին եռամսյակում զգալի աճ արձանագրելով, և Փաշինյանին մնում էր պահպանել, հնարավորության դեպքում`ավելացնել աճի տեմպը։
Բայց Փաշինյանը, ծանոթանալով այդ «փաստաթղթին», ոչ թե հետևություններ է արել`որոնք են պետության առջև ծառացած հիմնական խնդիրները, և ինչպես հաղթահարել այդ մարտահրավերները, ինչպես պնդում էր, այլ ճիշտ հակառակը` արել է ամեն ինչ, որ «գաղտնի զեկուցագրում» նկարագրված անմխիթար իրավիճակը դառնա իրականություն. քայլ առ քայլ, հետևողականորեն կյանքի է կոչել «ձախողված պետության տեսլականը», Հայաստանը դարձրել «ինստիտուցիոնալ առումով ամբողջությամբ ձախողված պետության», որ ազատ անկման ռեժիմով գլորվում է քաղաքակրթությունից հեռու մի տեղ, ուր օրենքները և Սահմանադրությունը չեն գործում, պետական ինտիտուտներն առ ոչինչ են` ամեն ինչ կախված է մեկ մարդու «վերին կամքից», և այդ մարդը ինքն է` ամենայն հայոց վարչահրամայապետ Փաշինյանը։
Որպես սկիզբ, կաթվածահար արեց դատական համակարգը` ահաբեկելով, շանտաժի ենթարկելով դատավորներին վեթինգի սպառնալիքով, և վերածել իր դռանը վնգստացող պահապան շների։ Նրանք, ովքեր չեն ընդունել խաղի կանոնները, պատժվել են. վկա` Դավիթ Գրիգորյանի վրա ոչնչից կարված քրեական գործը և Ալեքսանդր Ազարյանի գլխին դամոկլյան սրի պես կախված «կարգապահական խախտման ենթարկվելու» հեռանկարը։ Հետո անցավ Սահմանադրական դատարանի «սեփականաշնորհմանը» և մինչև հիմա «էդ գործի» վրա է. իրար հետևից օրենքներ, որոշումներ է, որ տանում-բերում են, հանրաքվե են նշանակում, հետո չեղարկում և սահմանադրական արդարադատությունը, ՍԴ-ն, որպես ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակ, գործադիրից և օրենսդիրից անկախ պետական ինստիտուտ, ոչնչացնելու նորանոր սխեմաներ մտմտում։
Փաստացի վերացրեց «բանկային գաղտնիքի» ինստիտուտը. Հայաստանը «ներդրումներից ազատ գոտի» դարձնելու առումով խոստումնալից այդ «օպերացիայի» վերջին ակորդը օրերս ԱԺ-ի քայլարած մեծամասնության դակած օրենքն էր։ Սեփականության ինստիտուտը նույնպես ոչնչացման եզրին է` ապօրինի գույքի բռնագանձնման օրենքը թույլ է տալիս առանց դատարանի վճռի բռնագրավել անձի ունեցվածքը` անմեղության կանխավարկածը փոխարինելով մեղավորության կանխավարկածով։ Կապացուցե՞ք, որ ուղտ չեք`սեփական քրտինքով եք վաստակել այն, ինչ ունեք, լա՛վ, չե՞ք ապացուցի`կուլակաթափ կարվեք։ Իսկ թե ինչ կլինի բռնագրավված գույքի հետ` էժանով կդառնա «թավշյա» նորահարուստների սեփականությո՞ւնը, թե՞ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի պես կմատնվի անտերության, դեռ մի բան էլ` բեռ կդառնա պետության վզին, կարևոր չէ։ Կարևորը` որ Փաշինյանն իրեն բավարարված զգա։
Իրավապահ համակարգը, ԱԱԾ-ը, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն, դատախազությունը վաղուց արդեն դրել է գրպանը և դարձրել իր անձնական օգտագործման գործիքը. սրանք, բացի շեֆի քմահաճույքները կատարելուց` անցանկալի անձանց գլխին սարքելուց, ընդդիմադիրներին ասֆալտին փռելուց, ձեռնաշղթաներով կամ առանց ձեռնաշղթաների բերման ենթարկելուց, բռնել-բաց թողնելուց, ոչինչ չեն անում։ Չհաշված, որ հարկ եղած դեպքում մարդ են ծեծում, ցույցեր ցրում, անհամաչափ ուժ գործադրելով`բացում բողոքավորներով «խցանված» ճանապարհները, մարդկանց խցկում մեքենաները և տանում` ուր որ պետք է։
Քաղավիացիայի ոլորտում ընդհանրապես շունը տիրոջը չի ճանաչում` ծանոթի միջոցով ոլորտի պատասխանատու նշանակված «սիրուն աղջիկը» վարի տվեց իրեն վստահված ինստիտուտը, Փաշինյանի օգնությամբ ազատվեց պրոֆեսիոնալներից, քանդեց աշխատող կառույցներն ու թռավ «գնացքից». վերադարձավ այնտեղ, որտեղից եկել էր։ «Արդյունքը» ակնհայտ է. մեզ խոստանում էին էժան, հարմար և շահավետ թռիչքներ դեպի Եվրոպա, բայց «խիյարը թարս բուսնեց»` Հայաստանը հայտնվեց «իզգոյ» երկրների սև ցուցակում, որտեղ գրանցված ավիաընկերություններին թույլ չի տրվում հատել Եվրոպայի օդային սահմանը։
Նույն Փաշինյանի թողտվությամբ կամ շահագրգիռ մասնակցությամբ Հայաստանը ներքաշվել է «միջազգային մաքսանենգության»` ծխախոտի, ադամանդների, ոսկու, հիմա էլ արդեն զենքի ապօրինի առքուվաճառքի սկանդալային պատմությունների մեջ` անբարեհույս երկրների կողքին, որոնցից ինչքան հեռու` այնքան լավ։
Դե, իսկ կորոնավարակի տարածման արագությամբ տվել-անցել ենք ոչ միայն հարևան և բախտակից «հետսոցիալիստական» երկրներին, այլև վստահորեն զբաղեցրել մեր արժանի տեղը կորոնավիրուսի դեմ պայքարը «լավագույնս» տապալած «երջանիկ» պետությունների շարքում...
Ինստիտուցիոնալ առումով ձախողված պետությունն էլ ո՞նց է լինում...

Լիլիթ Պողոսյան