Մեկնաբանություն

03.06.2020 14:57


Հեղափոխության շարժական «գույքը» և դրանց «հարկումը»

Հեղափոխության շարժական «գույքը» և դրանց «հարկումը»

Հեղափոխությունից միշտ օգտվում են տականքները։ Մեզ մոտ բացառություն չեղավ։

Այսօր Նիկոլ Փաշինյանին պաշտպանում ու ամենաքստմնելի ֆունկցիաներն են կատարում նրանք, ովքեր երկու տարի առաջ լրիվ հակառակ գծի մեջ էին։ Խոսքը մասնավորապես «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանի ու գլխավոր դատախոզ դատախազ աշխատող Արթուր Դավթյանի մասին է։ Մեկը թուրքական 5–րդ շարասյան առաջամարտիկներից է ու համատեղությամբ նախկին իշխանությունների հաճախորդը, ով բանակից թռնելու համար դատվել էր՝ այդ ընթացքում փորձելով սեփական մոր դեմ ցուցմունք տալով գլուխը պրծացնել։

Մյուսը նախորդ իշխանության օրոք էլ էր գլխավոր դատախոզ դատախազ աշխատում։

Մեկն իր լրատվամիջոցով էր կռիվ տալիս հեղափոխության դեմ, մյուսը պատրաստ էր կալանավորել Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլի վարչապետ դառնալուն պես այս երկուսը դարձել են թունդ հեղափոխական ու կատարում են ամենակեղտոտ ֆունկցիան՝ իրենց հիմնական ֆունկցիային զուգահեռ (Բաբաջանյանը շարունակում է թուրքական գիծն առաջ մղել, իսկ Դավթյանը՝ օրվա իշխանության պատվերները կատարել)։

Այս երկուսը «շարժական գույքի» պես մի իշխանության հաշվեկշռից անցան մեկ այլ իշխանության հաշվեկշռի վրա։ Դա է պատճառը, որ մեր երկիրն ու ժողովուրդն այս վիճակում են։

Մի պետություն, որտեղ հանդուրժում են Արման Բաբաջանյանի պես վաղուց բացահայտված թուրքական ազդեցության գործակալին ու դեռ մի բան էլ պատգամավոր դարձնում, լրատվամիջոց տալիս, ապագա չունի։

Ապագա չունի նաև այն երկիրը, որտեղ հանդուրժում են Դավթյան Արթուրի պես կամակատարին դատախազությունում ոչ թե որպես հարցաքննվող, այլ որպես կառույցի ղեկավար։

Մինչև այս «շարժական գույքերի» տիպի մարդկանց «չհարկենք» և չնետենք պատմության աղբանոց, մեր երկիրը երկիր չի դառնա։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը