Պապ թագավորի, Հռոմի պապի, Հիսուսի բարդույթներով տառապող անձը ապացուցեց իր անճարունակությունը
Այն, ինչ կատարվեց երեկ Նիկոլ Փաշինյանի էջում և շարունակվում է կատարվել այսօր վկայում է միայն մեկ բանի մասին՝ Պապ թագավորի, Հռոմի պապի, Հիսուսի բարդույթներով տառապող անձը ապացուցեց իր անճարունակությունը:
Բարդույթներով տառապողը ապացուցեց, որ իվիճակի չէ կառավարել երկիրը, ու խնդիրների դեպքում ոչ թե խնդրով է զբաղվում, այլ մեղավորների փնտրտուքով:
Սա հոգեպես անհավասարակշռված, ոչ կայուն անձի վարքագիծ է:
Սեփական բարդույթներից ելնելով՝ նա անձամբ ընտրեց իրեն հակառակորդին` Ռոբերտ Քոչարյանին: Ընտրեց ոչ թե Մատրի 1-ին իրենց ազգակործան ծրագրի չեզոքացման, արտաքին ուժերի ներազդեծության, ներքին 5-րդ շարասյան նվնվոցի, 10 տարի Քոչարյանի արած գործերի մոռացության մատնելու ու միտումնավոր արժեքազրկելու ու շատ այլ պատճառներով, այլ հենց Ռոբերտ Քոչարյանի հետ հավասարեցվել-մրցել ցանկանալով:
Ուժեղ անձի, հաջողված ղեկավարի, պրագմատիկ ու հավասարակշռված քաղաքական գործչի հետ համեմատվելը, նրա լուսանկարները կրկնելը` սկսած հեծանիվ վարելուց, վերջացրած ինքնաթիռի ղեկին նստելը`այս բոլորը Քոչարյանի բարդույթով տառապելու նշաններ են:
Նախագահ Քոչարյանին հանդեպ ձեռնարկած քաղաքական հետապնդումը, ապօրինի նրան կալանքի տակ ամեն գնով պահելը, նույնիսկ դատական համակարգի տապալման գնով, ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի վրա հարձակումների` այդ բարդույթի վառ ապացույցն է:
ՄԻԵԴ-ի եզրակացության վերաբերյալ դատախազության, ազատ ոճով շարադրության տեսքով, արձագանքից արդեն իսկ պարզ է, որ դատական ճանապարհով հարցի լուծումը հետզհետե փոշիանում է ու հույս ունենալ, որ Նիկոլ Փաշինյանը իրեն հաշիվ է տալիս կատարվողի համար` անարդյունավետ ճանապարհ է:
Բարդույթներով տառապող, ատելություն սերմանող, տնտեսությունն ու համաճարակի դեմ պայքարը տապալող, անպատասխանատու անձը պիտի հեռանա:

Ուրաքով երբեք շենք չես կառուցի:
Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից