Լրահոս

03.06.2020 13:42


Փարաքարում այսօր կորոնավիրուսից երիտասարդ է մահացել

Փարաքարում այսօր կորոնավիրուսից երիտասարդ է մահացել

Մի քանի շաբաթ առաջ գրել էի Փարաքար համայնքում տիրող հակակորոնավիրուսային տխուր պատկերի մասին։ Քիչ առաջ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնից տեղեկացրին, որ Փարաքարում և Թաիրովում այս պահին կան հաստատված 50 դեպքեր, և ցավոք այսօր գրանցվել է մեկ երիտասարդ մարդու մահ (սա Փարաքարում գրանցված 2-րդ մահվան դեպքն է)։

Սիրելի՛ համագյուղացիներ, հայե՛ր, ուշքի գալ է պետք։ Խնդրում եմ հետևեք հակահամաճարակային կանոններին, որպեսզի հնարավոր լինի փրկել նոր կյանքեր։Մահացածի հարազատներին՝ համբերություն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը