Չէ, երևի արդեն հասունացել է պահը երկուստեք հայտարարություններով հանդես գալու համար: Վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը կարող է, օրինակ, այսպիսի հայտարարություն զետեղել մասնագիտացած կայքերում.
«Փնտրվում է իր նստատեղի վրա արկածներ որոնող պարապ ժողովուրդ՝ կարճ ժամանակում համաճարակի և սոցիալական խնդիրների մեջ խեղդելու համար: Ներքին թշնամանքը, ատելությունը, սուտն ու կեղծիքը կոմպլեկտի մեջ երաշխավորում եմ»:
Իսկ ժողովուրդն էլ կարող է, օրինակ, այս տարբերակով հայտարարություն փակցնել դրա համար նախատեսված վահանակներին. «Փնտրվում են վարչապետ և կառավարություն՝ աշխատելու, այլ ոչ թե լոլոներ կարդալու համար: Թավիշ, թրաշամանուկներ, սեր և խոնարհում չառաջարկել»...
Առավոտյան «ննջարանային» բնակելի թաղամասն արթնացնող շրջիկ պատեֆոնը նաև հիշեցրեց, որ կորոնավարակային հերթական մղձավանջաօրն է բացվել: Ասենք, գիշերն էլ պակասը չէր:
Լավ, ի՞նչ էր ուզում ասել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, երբ հերթական ջրիկ ճեպազրույցից հետո մտավ «Ֆեյսբուք» ու իր պատը հեղեղեց պարետատան սահմանած հակավարակային կանոնները մարդկանց տարբեր խմբերի կողմից խախտելու մասին «պատմող» նկարներով, տեսանյութերով:
Հիմնականը, ինչ ուզում էր ասել և ինչ նպատակ հետապնդում էր, բավականին ցցուն է ու ակնհայտ: Իսկ հիմնականն այն է, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը, իբր ամեն ինչ արել են ու արել են ճիշտ, հետևաբար՝ այն հարցում, որ համաճարակային առումով բանը բանից անցել է, կա մեկ մեղավոր և այդ մեկ մեղավորը ժողովուրդն է: Կարճ ասած՝ Փաշինյանը լավն է, այդ ժողովո՛ւրդն է վատը: Էլ ավելի կարճ ասած՝ ինքը պատասխանատվություն չի կրում, այլ ժողովուրդն է պատասխանատուն: Ինչպես ինքը կասեր, այս վիճակի մեղավորը 1 մարդ է, և այդ 1 մարդը դու ես, այդ 1 մարդը դու ես և այդպես շարունակ: Բայց՝ ինքը չի: Ոչ էլ իր առողջապահության նախարարը: Ոչ էլ՝ իր կառավարությունը: Ոչ էլ՝ «Իր քայլը»:
Ի դեպ, տեսնել էր պետք, թե ֆեյք կամ չ-ֆեյք զանազան օգտատերեր ինչպես էին ստեղնաշարի «կաշին քերթում»՝ Փաշինյանի նշված «կոմպրոմատային» գրառում-նկարների տակ «սիրելի ժողովրդի» գլխին անեծք ու լուտանք թափելով: Դա էլ է բնութագրական:
Պատասխանատվությունից «թռնելու» փաշինյանական հնարքները երեկ թերևս հասան իրենց կուլմինացիային՝ դրսևորվելով մի քանի երանգներով, որոնք միավորվում են մեկ ընդհանուր «ճառագայթի» մեջ. «ժողովուրդն անպատասխանատու է», «անգիտակից»:
Ըստ որում, շատերը, ովքեր կրկնում են քննադատության չդիմացող այս քարոզչական թեզը, հաշվի չեն առնում կամ փորձում են շրջանցել այն նուրբ պահը, որ ախր նույն այդ ժողովուրդը՝ «թավշյա հեղաշրջումից» ու արտահերթ ընտրություններից հետո արժանանում էր՝ «բարձր գիտակցություն ունեցող» և նման այլ էպիտետների: Կամ էլ, եթե «ժողովուրդն անգիտակից» է (ինչն այդպես չէ), ապա գործող իշխանությունը ձևավորել կամ ներկա ղեկավարներին երկրի գլխին են նստեցրել անգիտակիցները կամ էլ՝ անգիտակցաբար:
Մի կարևոր նրբերանգ էլ կա Նիկոլ Փաշինյանի երեկվա «կոմպրոմատային» ժայթքման մեջ: Հրապարակված մի շարք «մեղադրական» լուսանկարներում տեսնում ենք աշխատավայրից անցյալ դարի 70-ականների ավտոբուսով տուն գնացող կար անող բանվորուհիների, ավելի շատ՝ բանկերի մասնաճյուղերի մոտ հավաքված հայրենակիցների: Նիկոլ Փաշինյանը որպես ծանր մեղադրանք տարածում է այդ նկարները: Բայց գոնե նա ինքն իրեն հաշիվ տալի՞ս է, որ նման պատկերը նաև իր գլխավորած կառավարության «աշխատանքի» հետևանքով է: Լավ բա ի՞նչ անեն մարդիկ. Չվճարե՞ն կոմունալները, չփակե՞ն վարկերը, ինչո՞վ գնան աշխատավայր, իսկ աշխատավայրից՝ տուն: Բոլորը հո «Նիսան քաշքայ» չունե՞ն՝ բյուջեի միջոցներով գնած: Ի դեպ, բանկերի մոտ ինքս էլ այս ընթացքում խմբված մարդկանց շատ եմ տեսել, մի մասը՝ դիմակ-ձեռնոցով: Մի մասը՝ ոչ:
Բայց ի՞նչ պահանջես շարքային քաղաքացիներից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պաշտոնապես՝ վարակված լինելով, խորհրդակցություններ է անցկացնում, մի քանի այլ պաշտոնյաների հետ ասուլիս է տալիս:
Կամ ի՞նչ է, ինքը պահո՞ւմ է իր ասած կանոնները, որ ուրիշներից է պահանջում անել:
Շատ ու շատ բաներ կարելի է ասել: Եվ ասողների պակասություն չկա էլ: Բայց կարևորն այն է, որ ինչ զարմանազան թեզեր էլ շրջանառվեն, ինչ մեղադրանքներ էլ հասարակությանը նետվեն, Փաշինյանի կառավարությունը քաղաքական պատասխանատվություն է կրում այս վիճակի ու խայտառակ պատկերի համար: Առայժմ՝ քաղաքական, իսկ մնացյալը՝ ժամանակին զուգընթաց կպարզվի:
Պատասխանատվությունից «թռնելու» փաշինյանական 50 երանգները

Արմեն Հակոբյան