Թուրքիան Ռուսաստանից 1 մլրդ դոլարի զինտեխնիկա է պատվիրել. ՌԴ
Ռուսաստանից Թուրքիա պաշտպանական պատվերների արտահանման պորտֆելը գնահատվում է 1 մլրդ դոլար։ Այս մասին թուրքական Ecoturk TV հեռուստաընկերությանը հարցազրույցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։
Հայտարարությունը փոխանցում է Риа Новости գործակալությունը։
Շուգաևը նշել է, որ այս պահին Թուրքիան ունի ռուսական արտադրության ուղղաթիռներ, ցամաքային ուժերի տարբեր ռազմատեխնիկա և Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2019թ․ հուլիսին Թուրքիային մատակարարեց Կա-32Ա11ՎՍ տեսակի երեք միավոր ուղղաթիռների վերջին միավորը։ Այս պահին Թուրքիայի ենթակայության տակ կա 3 միավոր Կա-32 ուղղաթիռ, սակայն 2018թ. կնքված պայմանագրով Թուրքիան իրավունք ունի պատվիրելու ևս 5 միավոր ուղղաթիռ։
Կա-32-ների մատակարարումներից մի քանի օր անց սկսվեց նաև Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը։ Դրանց մի մասը գործարկումը Թուրքիայում արդեն սկսվել է։

Աղբյուրը՝ razm.info