Գորիսում 37-ամյա վարորդը Opel Komba ավտոմեքենայով 5-ամյա երեխային վրաերթի է ենթարկել. վերջինս Սանավիացիայի ուղղաթիռով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն
Երեկ՝ հունիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Գորիսի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Գ-ն Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 6-րդ շենքի հարակից բակում իր վարած «Opel Komba» մակնիշի ավտոմեքենայով՝ հետնամասով վրաերթի է ենթարկել Գետափնյա փողոցի բնակիչ՝ 5-ամյա Մարիամ Զ-ին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Գորիսի բժշկական կենտրոն, որտեղ երեխան առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ստանալուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ առողջապահության նախարար Արմեն Թորոսյանի հանձնարարականով Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Նշված բժշկական կենտրոնում բժիշկներն ամեն հնարավորը կատարել են՝ երեխայի կյանքը փրկելու համար, և այս պահին երեխան գտնվում է վերանդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հաձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։