Լրահոս

03.06.2020 11:30


Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 57-ի, առողջացել է 26 մարդ

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 57-ի, առողջացել է 26 մարդ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել են: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ընդհանուր առմամբ, Արցախում նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 26-ը հաջողությամբ հաղթահարել է հիվանդությունը: Մեկուսացված է 98 քաղաքացի, առայսօր թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն է ուղարկվել 984 նմուշառում:

Այս խորագրի վերջին նյութերը