Լրահոս

03.06.2020 11:04


15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

15 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 515 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 515 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 524-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 170 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 59 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 15 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 229-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 27 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3454, փաստացի բուժվողներինը՝ 6841, թեստավորվել է 1733 մարդ, ընդհանուր առմամբ թեստավորվել է 61 650 քաղաքացի:

Այս խորագրի վերջին նյութերը