Քաղաքական

03.06.2020 10:26

Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․ «Հրապարակ»

Արսեն Թորոսյանն ուզում է պոլիկլինիկաների կուրացիան իր ձեռքը վերցնել․ «Հրապարակ»

«Երևանի քաղաքապետարանի աղբյուրը պատմեց․ «Դեռ մինչև պանդեմիան քաղաքապետարանի առողջապահության վարչության և նախարարության միջև խնդիր կար։ Օրինակ, պոլիկլինիկաները (մոտ 31) պատվիրակված լիազորություններով են աշխատում. բյուջեն հատկացնում է կառավարությունը, փաստացի կառավարումն իրականացնում է վարչությունը։

Տևական ժամանակ սպասվում էր, որ վարչության պետ Կամսար Բաբինյանը պետք է հրաժեշտ տա պաշտոնին՝ հին աշխատող է, Արսենը չէր կարող նրան զանգել-ասել` էս կողմ կանգնի, չէ` էն կողմ»։ Ինչո՞ւ չհանեցին։ «Դե, կորոնավիրուսի էս փուլում նման մարդկանցից ազատվելը, քաղաքի վարչության պետ փոխելը, մի դիլետանտի բերելը սեփական ոտքին կրակել կլիներ, հիմա պարետատան հետ ուզում են լիազորությունները պատվիրակել նորովի` պոլիկլինիկաների կուրացիան վերցնել իրենց ձեռքը»:

Էսքան դարդուցավի մեջ ի՞նչ է տալու այդ «մեկ պատուհանը» Արսեն Թորոսյանին։ «Վերահսկելու հնարավորություն՝ Երևանը գրեթե ողջ հանրապետությունն է, մարզերում նա խնդիրներ չունի՝ մարզպետներն անմիջապես «ենթարկվում» են իրեն, իսկ պոլիկլինիկաները շատ մեծ ոլորտ են»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։