Լրահոս

02.06.2020 16:59


Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել

Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել

«Էրեբունի» բժշկական կենտրոնում մայիսին 5.6 կգ քաշով և 60 սմ հասակով տղա է ծնվել։ «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց բուժկենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։

Կնոջ և երեխայի վիճակը լավ է։ Նրանք արդեն դուրս են գրվել. «Ամեն ինչ նորմայի մեջ է։ Իհարկե՝ մեծ քաշով երեխաների բուժօգնության համար այլ մոտեցում է պետք ցուցաբերել։ Ամեն ինչ նորմալ, բարեհաջող է ընթացել»,-ասաց Շուշան Հունանյանը։

Նշենք, որ մայիսին «Էրեբունի» ԲԿ-ում 445 երեխա է ծնվել։

Այս խորագրի վերջին նյութերը