Նիկոլը տապալում է այն ամենն, ինչին կպնում է։ Կորոնավիրուսային հեղափոխություն հայտարարելուց, վարակի դեմ «ապակենտրոն» պայքարի անցնելուց հետո ունենք կատաստրոֆիկ իրավիճակ։ Նիկոլն ու իր շրջապատը ուղղակի ունակ չեն կառավարել աղետի եզրին հայտնված երկիրը, չունեն գիտելիք, չունեն կարողություն, չունեն հեղինակություն։ Արդեն կա 10000-ից ավելի վարակման դեպք, 210-ից ավելի կորոնավիրուսով վարակված մարդ մահացել է։
Այս իրավիճակում կտրուկ քայլեր անելու փոխարեն Նիկոլն իրեն վարակված է հայտարարել ու մեկուսացել, քաղաքապետի մասին ընդհանրապես չարժի խոսել, պարետի երևակայությունը հերիքելա ԱԻՆ մեքենաներին հանձնարարել քաղաքով պտտվել ու հայտարարել, որ երկրում համավարակ է, ոստիկանությանն էլ՝ տուգանքներ գրել, առողջապահության նախարարը «բայղուշությունից» բացի ուրիշ բան չի անում։ Նիկոլի կողմնակիցները իրավիճակի մեղավորը համարում են «անգիտակից ու անկարգապահ» ժողովրդին։
Ասել է թե՝ մենք չունենք իշխանություն, ամեն մեկը պատասխանատու է իր ու իր մերձավորի համար, եթե վարակվեցիք, ձեր գլխի ճարը տեսեք, մենք ձեզ բուժելու հնարավորությունն ու կարողությունը չունենք, եթե մեռնեք, ուրեմն «ողորմի ձեզ»։ Բա եթե ըտենց է, բա վարչապետ ու կառավարություն, պարետ ու պարետատուն, Հայկո ու քաղաքապետարան ինչի՞ ենք պահում։ Ո՞վ են սրանք ու ո՞ւմ են պետք։
Գրել եմ նաև երեկ։ Միակ բանը, որ նրանք հիմա կարող են անել՝ դիմել համաճարակի դեմ պայքարն արդյունավետ կազմակերպած երկրների կառավարություններին՝ օգնության խնդրանքով։ Օր առաջ։ Ամեն կորցրած ժամը մարդկային կյանքեր արժե, որոնք Նիկոլի խղճին են։
Նիկոլը տապալում է այն ամենն, ինչին կպնում է

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից