Այս տարի ևս Սևանա լիճը կկանաչի. «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են. հնարավոր է՝ ինչ-որ հատվածներում լողալ չթույլատրվի. շրջակա միջավայրի փոխնախարար
Սևանի կանաչումը լինելու է պարբերաբար՝ հաշվի առնելով, որ Սևանա լճի էկոհամագարգի վրա բացասական ներգործութունը տևել է տասնամյակներ: Այս տարվա «ծաղկման» առաջնային փուլերն արդեն սկսվել են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը՝ նշելով, թե այս պահին «ծաղկման» ծավալների մասին տվյալներ չկան:
Ըստ փոխնախարարի՝ կան որոշակի գործոններ, որոնք հավելյալ բացասական ներգործություն են ունենում, և գլխավոր խնդիրներից են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը, կենցաղային ու այլ կեղտաջրերի ներհոսքը, մոլորակի գլոբալ տաքացումը և ՀՀ-ում ջերմաստիճանի 1,3 աստիճանով բարձրացումը:
Ղափլանյանի խոսքով՝ նախարարությունը կազմել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ծրագիր, որը ներկայացվել է ԵՄ-ին: Ծրագրի շրջանակում նախատեսվել է 5 միլիոն եվրո: Այժմ, ըստ փոխնախարարի, քննարկման փուլ է ԵՄ-ի և ծրագիրն իրականացնողների հետ, և հավանաբար ծրագրերի մեկնարկը կտրվի սեպտեմբերին: Նրա խոսքով՝ կան ջրի որակական և քանակական խնդիրներ, որոնց լուծումը ներառված է ծրագրում:
Փոխնախարարն ընդգծեց, որ Սևանա լճում եղած կապտականաչ ջրիմուռների ծաղկում տեղի է ունենում աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ կան քաղցրահամ ջրի մեծ ջրավազաններ. «Սա գլոբալ տենդենց է: Երբ արձանագրում ենք կապտականաչ ջրիմուռների աճ, փաստացի մտնում ենք լճի ճահճացման փուլ, ինչը վտանգավոր է, որովհետև կա անվերադարձելի նիշ, եթե չկարողանանք ժամանակին միջոցառումներ իրականացնել, կանխել այդ օրգանական զանգվածի ներհոսքը դեպի լիճ, կարող ենք լիճը կորցնել»,-ասաց փոխնախարարը:
Ինչ վերաբերում է Սևանում լողալու թույլտվությանը, Ղափլանյանը նշեց, որ կախված լճի «ծաղկման» մակարդակից՝ լիազոր մարմինները համապատասխան կարծիք կներկայացվեն, հնարավոր է՝ ինչ-որ հատվածում թույլատրվի լողալ, ինչ-որ հատվածում՝ ոչ:
Հարցին՝ այդ ջրով հողատարածքների ոռոգումն ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ, փոխնախարարը պատասխանեց, թե դեռևս նման ուսումնասիրություն չի կատարվել:

Աղբյուրը՝ tert.am