Աշխարհ

02.06.2020 22:35


Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին․ Ալի Բաբաջան

Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին․ Ալի Բաբաջան

Թուրքիայի նախկին փոխվարչապետ, «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը արձագանքել է Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքի և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակին։ Այս մասին Բաբաջանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։

Հրանտ Դինքի հիմնադրամին ուղղված սպառնալիքները խտրականությունը խրախուսող քաղաքական մթնոլորտի պտուղներն են։ Պաշտպանելու ենք բոլոր շրջանակներին խտրականությունից և ռասիզմից։ Մենք մենակ չենք թողնի Ռաքել Դինքին և հիմնադրամի ընկերներին։

Նշենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։

Մահով սպառնացած Հ․ Ա․ անունով Թուրքիայի քաղաքացին կալանավորվել է։ Նրան սպառնում է 3-7․5 տարի ազատազրկում։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը