Թուրքիայում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 23 մարդ
Թուրքիայում հունիսի 1-ին նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 23 մարդ։ Այդ մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում կատարված 31․525 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 827 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք, իսկ ապաքինման 974 դեպք:
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչև օրս համավարակից ապաքինվել է 128.947 մարդ, իսկ 651 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 164․769, իսկ մահվան 4․563 դեպք։ Թեստավորումների թիվն էլ հասել է 2․070․719-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվն աստիճանաբար նվազում է։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am