Աշխարհ

02.06.2020 18:15


Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար․ Գամկրելիձե

Վրաստանը չի կարող բացել սահմանը կորոնավիրուսի բարձր տարածում ունեցող երկրներից զբոսաշրջիկների համար, այդ թվում՝ Հայաստանից։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում։

«Առաջին հերթին երկիր են այցելելու «կանաչ» գոտի ճանաչված երկրների քաղաքացիները: Զբոսաշրջության վարչությունն աշխատում է այս ուղղությամբ: Կստորագրվեն երկկողմանի պայմանագրեր նվազագույն ռիսկ ունեցող երկրների հետ: Մշակվում են նաև որոշակի ընթացակարգեր, որոնք վերաբերելու են նրան, ինչպիսի թեստեր են հանձնելու զբոսաշրջիկները Վրաստան մուտք գործելուց առաջ։ Շատ երկրներ արդեն ներդրել են այդ կանոնները: Օրինակ. մեր այն քաղաքացիները, ովքեր Թուրքիա են մեկնում բուժման, պետք է անցնեն PCR թեստ՝ ոչ շուտ, քան 48 ժամ առաջ նախքան սահմանը հատելը: Նաև Վրաստանում սահմանը հատելուց հետո որոշակի դիտորդություն է իրականացվելու զբոսաշրջիկների նկատմամբ»,-ասել է նա:

Նախկինում հաղորդվում էր, որ Վրաստանը կարող է «անվտանգ միջանցք» գործարկել Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի և Ուկրաինայի զբոսաշրջիկների համար:

Վերջին 24 ժամվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն աճել է 210-ով՝ կազմելով 9492: Վարակվածների թվում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը