Աշխարհ

02.06.2020 13:15


Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հետաքննությունը (լուսանկարներ)

Ի՞նչ բնակարաններ է ձեռք բերել Մամեդյարովի որդին Նյու Յորքում. Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հետաքննությունը (լուսանկարներ)

2020 մայիսի վերջին ադրբեջանական մամուլում տեղեկություն էր հրապարակվել առ այն, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի որդին` Էմին Մամեդյարովը, 2015 թ. երկու բնակարան է ձեռք բերել Նյու Յորքում:

Մեր առավել խոր ուսումնասիրությունները թույլ տվեցին պարզել մի քանի կարևոր մանրամասներ:

Մամեդյարովի ձեռք բերած բնակարանները գտնվում են «Թրամփ» անունը կրող և նրաընկերության կողմից սպասարկվող մանհեթենյան շքեղ շենքում, որի հասցեն է «250 Riverside Boulevard, Manhattan, NY»: 2015թ. Թրամփը դեռևս բիզնես նախագծեր ուներ Ադրբեջանում և երկրի իշխանությունները փորձում էին սերտ կապեր հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Թրամփի և նրա ընտանիքի հետ:

Չմոռանանք, որ Բաքվում կառուցվում էր Թրամփ թաուերը, որի շինարարական աշխատանքներին եկել էր հետևելու Իվանկա Թրամփը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը առանձնապես ոչինչ չշահեց այս գործարքով, քանի որ Թրամփը փակեց իր բիզնեսն Ադրբեջանում նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո: Իսկ 2019 թ. «Թրամփ» անունը կրող շենքի բնակիչների 74 տոկոսը քվեարկեցին շենքի վրայից Թրամփի անունը հեռացնելու օգտին (հետաքրքիր է ինչպես է քվեարկել Մամեդյարովը):

Չնայած սպասարկումը դեռևս Թրամփի կազմակերպությունն է իրականացնում, սակայն այս որոշումը շենքի բնակիչների համար կարող էր արժենալ մինչև 1մլն դոլար, որը պետք է վճարվի Թրամփին (Մամեդյարովը նույնպես վճարելու է):

Եվ այսպես, Մամեդյարովի որդին ձեռք է բերել 2 բնակարան` պենտհաուսում, որոնք գտնվում են կողք կողքի, PH2K և PH3K համարներով: Բնակարններից մեկը արժեցել է 2,05 մլն, մյուսը` 2,2 մլն դոլար: Գործարքը կատարվել է կամ կանխիկով, կամ փոխանցումով, քանի որ որևէ տեսակի վարկ չի ձևակերպվել Էմինի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք, Մամեդյարովի որդին, Էմինը, գրանցված է «250 East Houston Street #6D, Manhattan, NY» հասցեյում գտնվող բնակարանում, որը հավանաբար կրկին իրեն է պատկանում: Այդ բնակարանի արժեքը կազմում է 989,894 դոլար:

Ներկայացնում ենք գործարքի մանրամասները պարունակող փաստաթղթի լուսանկարը, շենքի լուսանկարն՝ արված 2018թ, ինչպես նաև ձեռք բերված բնակարանի ֆոտոլուսանկարները։

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից


Այս խորագրի վերջին նյութերը