4000-ից ավելի ձերբակալված, ԱՄՆ գաղտնի ծառայության 50 վիրավոր աշխատակից և տասնյակ թալանված ու ավերված խանութներ․ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի 6-րդ օրը (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բողոքի ցույցերը 6-րդ օրն անընդմեջ ուղեկցվել են կողոպուտով, թալանով և բռնության ակտերով․ անցած գիշեր երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերից հետո բնակիչներն արթնացել են ավերված թաղամասերում, խանութների սեփականատերերը, որոնցից շատերը նոր էին վերաբացվել կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումների թուլացումից հետո, հաշվարկել են թալանված խանութների կորուստը, իսկ ոստիկանությունն ու քաղաքական առաջնորդները լրջորեն սկսել են մտահոգվել՝ ինչպես մեղմել ցուցարարների եռացող զայրույթը, գրում է Daily Mail-ը։
Մինչ երկրի տարբեր շրջաններում անցկացվում են խաղաղ բողոքի ցույցեր, մյուսներն անցել են բռնության, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Ջորջ Ֆլոյդի եղբայրը և մայրը ցուցարարներին կոչ են արել ձեռնպահ մնալ բռնությունից։
Երկրում առնվազն 4100 մարդ է ձերբակալվել գողության, ճանապարհների արգելափակման և պարետային ժամի խախտման համար։ Վաշինգտոնում գաղտնի ծառայության ավելի քան 50 գործակալ է վիրավորվել։
Ինդիանապոլիս քաղաքում երկու մարդ է սպանվել քաղաքի կենտրոնում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած բռնության հետևանքով։Մեկական մահվան դեպքեր են գրանցվել նաև Դետրոյթում և Մինեապոլիսում։
Երկրով մեկ բռնկված և օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեստոայի նահանգապետը հայտարարել էին երկու օրով պարետային ժամ սահմանելու մասին, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ հավելյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմիններին աջակցելու համար:
Ավելի վաղ Սպիտակ տանը ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը«ներքին ահաբեկչություն» է որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը։
«Այստեղ՝ երկրի մայրաքաղաքում, արդեն գրավվել է ոստիկանական բաժանմունք, Լինկոլնի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրները վանդալիզմի են ենթարկվել։ Մեր ամենագլխավոր պատմական եկեղեցիներից մեկը հրկիզվել է։ Կալիֆոռնիայում սպան և իրավապահ մարմինների աֆրոամերիկացի հերոսը սպանվել են: Դրանք խաղաղ բողոքի ակտեր չեն, դրանք ներքին ահաբեկչության ակտեր են, անմեղ կյանքերի կործանումը և անմեղ մարդկանց արյուն թափելը հանցագործություն է մարդկության առաջ»,-հայտարարել Է Թրամփը։
Թրամփը նաև կոչ է արել նահանգապետերին «բռնության դեմ պայքարելու համար» օգտագործել Ազգային գվարդիայի զորքերը և զգուշացրել է, որ եթե չանեն, նա անձամբ նահանգներում կտեղակայի ամերիկյան զինված ուժեր «և արագ կլուծի այդ խնդիրը»։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
4000-ից ավելի ձերբակալված, ԱՄՆ գաղտնի ծառայության 50 վիրավոր աշխատակից և տասնյակ թալանված ու ավերված խանութներ․ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցերի 6-րդ օրը (լուսանկարներ, տեսանյութեր)
ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո տարբեր քաղաքներում սկսված զանգվածային բողոքի ցույցերը 6-րդ օրն անընդմեջ ուղեկցվել են կողոպուտով, թալանով և բռնության ակտերով․ անցած գիշեր երկրի տարբեր քաղաքներում տեղի ունեցած ցույցերից հետո բնակիչներն արթնացել են ավերված թաղամասերում, խանութների սեփականատերերը, որոնցից շատերը նոր էին վերաբացվել կորոնավիրուսի ֆոնին հայտարարված սահմանափակումների թուլացումից հետո, հաշվարկել են թալանված խանութների կորուստը, իսկ ոստիկանությունն ու քաղաքական առաջնորդները լրջորեն սկսել են մտահոգվել՝ ինչպես մեղմել ցուցարարների եռացող զայրույթը, գրում է Daily Mail-ը։
Մինչ երկրի տարբեր շրջաններում անցկացվում են խաղաղ բողոքի ցույցեր, մյուսներն անցել են բռնության, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ Ջորջ Ֆլոյդի եղբայրը և մայրը ցուցարարներին կոչ են արել ձեռնպահ մնալ բռնությունից։
Երկրում առնվազն 4100 մարդ է ձերբակալվել գողության, ճանապարհների արգելափակման և պարետային ժամի խախտման համար։ Վաշինգտոնում գաղտնի ծառայության ավելի քան 50 գործակալ է վիրավորվել։
Ինդիանապոլիս քաղաքում երկու մարդ է սպանվել քաղաքի կենտրոնում անցած հանգստյան օրերին տեղի ունեցած բռնության հետևանքով։ Մեկական մահվան դեպքեր են գրանցվել նաև Դետրոյթում և Մինեապոլիսում։
Երկրով մեկ բռնկված և օրեր շարունակ չդադարող բողոքի ցույցերի ֆոնին ավելի վաղ Վաշինգտոնի քաղաքապետն ու Մինեստոայի նահանգապետը հայտարարել էին երկու օրով պարետային ժամ սահմանելու մասին, իսկ Սպիտակ տան մամուլի քարտուղարը երեկ ճեպազրույցի ժամանակ հայտնել էր, որ հավելյալ «դաշնային ուժեր» կտեղակայվեն երկրով մեկ՝ կատաղի բողոքի ցույցերի ժամանակ իրավապահ մարմիններին աջակցելու համար:
Ավելի վաղ Սպիտակ տանը ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը։
«Այստեղ՝ երկրի մայրաքաղաքում, արդեն գրավվել է ոստիկանական բաժանմունք, Լինկոլնի և Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշահամալիրները վանդալիզմի են ենթարկվել։ Մեր ամենագլխավոր պատմական եկեղեցիներից մեկը հրկիզվել է։ Կալիֆոռնիայում սպան և իրավապահ մարմինների աֆրոամերիկացի հերոսը սպանվել են: Դրանք խաղաղ բողոքի ակտեր չեն, դրանք ներքին ահաբեկչության ակտեր են, անմեղ կյանքերի կործանումը և անմեղ մարդկանց արյուն թափելը հանցագործություն է մարդկության առաջ»,-հայտարարել Է Թրամփը։
Թրամփը նաև կոչ է արել նահանգապետերին «բռնության դեմ պայքարելու համար» օգտագործել Ազգային գվարդիայի զորքերը և զգուշացրել է, որ եթե չանեն, նա անձամբ նահանգներում կտեղակայի ամերիկյան զինված ուժեր «և արագ կլուծի այդ խնդիրը»։
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։
Աղբյուրը՝ tert.am
Նյու Յորք
Վաշինգտոն
Չիկագո
Ֆիլադելֆիա
Կալիֆոռնիա
Բոստոն