Լրահոս

02.06.2020 11:07


20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

20 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 517 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում հունիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 517 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10 009-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 158 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 56 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 214-ի:

Այս խորագրի վերջին նյութերը