Փաշինյանն ու իր ընտանիքը, ցավոք, վարակվել են թագավարակով։
Հանրության մի ստվար հատված չի հավատում այդ տեղեկատվությանը (սա իրականում ողբերգություն է)։ Պատճառն այն է, որ այդ ստվար հատվածը ապրիլյան պատերազմում զոհված Աբաջյանի կեղծ պապիկ է տեսել հանրահավաքային հարթակի վրա։ Տեսել է այնպիսի ստեր, որ դրանց համեմատ վարակվելը թեթև զբոսանք է հիշեցնում։
Սուտն այլևս այս իշխանության «թագի» է վերածվել։ Սուտն է այն «թագ»ավարակը, որը կկործանի այս իշխանությանը։ Ու ոչ մի ԴԻՄԱԿահանդես չի կարող փրկօղակ դառնալ։
Ի դեպ, դիմակների մասին։
Կառավարությունը որոշել է դիմակներով ու տուգանքներով պայքարել համաճարակի դեմ, բայց չվերահսկել դիմակի գինը, որը հայտնի պատճառներով բարձրացել է։
Ըստ հիգիենայի կանոնների՝ աշխատանքային ժամերին տանից դուրս գտնվող քաղաքացին 3–ից 4 դիմակ պետք է փոխի։ Դա 450–ից մինչև 600 դրամ է։ Օրական։ Զգալի գումար այն մարդկանց համար, ովքեր բարձր եկամուտ չունեն։
Պետության խնդիրը պետք է լինի դիմակի գերբարձր գին թույլ չտալը։ Եթե վարչական որոշմամբ քաղաքացուն պարտադրում ես դիմակ կրել, ուրեմն բարի եղիր գինն էլ ողջամիտ սահմաններում վերահսկելի դարձնել։ Հակառակ դեպքում դիմակիների բիզնեսի թեմայով չես կարողանա խոսակցությունների ու կասկածների դեմն առնել։
Այս հարցում չի կարող շուկայական առաջարկ–պահանջարկ դասական մեխանիզմ գործել, որովհետև իշխանությունն իր քայլերով դիմակի պահանջարկ է խթանում և տուգանելու միջոցով մշտական սպառման շուկա ապահովում։ Պետք է, հետևաբար, կարգավորի նաև առաջարկի գինը։ Հարևան Վրաստանում, օրինակ, դիմակի գինը կրկնակի էժան է մեզանում գործող գնից։
Համաճարակից առաջ Չինաստանից Հայաստան էր հասնում դիմակն ու դեղատներում վաճառվում 30 դրամի սահմաններում։ Թող հիմա դրա կրկնակին լինի գինը, բայց ոչ 150 դրամ և ավելի։
Այնպես որ իշխանությունն անելիք ունի դիմակների հարցում։ Քաղաքացու վրա մուննաթ գալու, տուգանելու փոխարեն թող քայլեր անեն և գին վերահսկեն, եթե, իհարկե, ցանկություն ու կարողություն ունեն։
Նիկոլ Փաշինյանի «թագը» և ԴԻՄԱԿահանդեսը

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից