Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար)
Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:
Բայց գանք հերթով ու ամենասկզբից:
2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:
Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:
Դեռևս այն ժամանակ, երբ ամփոփվեցին ներկուսակցական ընտրությունների արդյունքները, ՔՊ-ից շատերն էին պնդում, որ արդյունքները կեղծվել են, և դա պայմանավորում էին Սասուն Միքայելյանի կողմից արհեստական պատվիրակների մասնակցությամբ:
Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:
Լուսանկարումերևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին, այ այստեղ շատ ուշադիր, ներթիմայինշահերիցելնելով:
Լուսանկարը, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:
Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ:
Ստորև տեղադրում ենք այդ երկխոսության լուսանկարն ու հայցում մեր ընթերցողների ներողամտությունը, քանի որ այն նաև հայհոյանքներ է պարունակում:
Բա ասում եք` մենք ընտրություն չենք կեղծում (լուսանկար)
Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:
Բայց գանք հերթով ու ամենասկզբից:
2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:
Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:
Դեռևս այն ժամանակ, երբ ամփոփվեցին ներկուսակցական ընտրությունների արդյունքները, ՔՊ-ից շատերն էին պնդում, որ արդյունքները կեղծվել են, և դա պայմանավորում էին Սասուն Միքայելյանի կողմից արհեստական պատվիրակների մասնակցությամբ:
Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:
Լուսանկարում երևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին, այ այստեղ շատ ուշադիր, ներթիմային շահերից ելնելով:
Լուսանկարը, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:
Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ:
Ստորև տեղադրում ենք այդ երկխոսության լուսանկարն ու հայցում մեր ընթերցողների ներողամտությունը, քանի որ այն նաև հայհոյանքներ է պարունակում:
Մանրամասները՝ 168.am-ում։