«Սա երազանքի իրականացում էր». Մաշա Մնջոյանը՝ ավստրալիական «Ձայնը» նախագծում իր ելույթի, ժյուրիի ոգևորիչ արձագանքի ու Սոնայի էմոցիաների մասին (տեսանյութ)
«Հայաստան Ձայնը» նախագի առաջին եթերաշրջանի հաղթող Մաշա Մնջոյանը նույն հաջողությամբ իր ձայնով տպավորել ու շոկի է ենթարկել Ավտրալիայի «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Երեկվանից համացանցում տարածվում է հայուհու մասնակցությամբ հոլովակը, որտեղ պարզ երևում են համաշարհային ճանաչում վայելող ժյուրիի անդամների՝ Գայ Սեբաստիանի, Դելթա Գուդրեմի, Բոյ Ջորջի ու Քելլի Ռոուլանդի էմոցիաները Մաշայի՝ All By Myself կատարման ընթացքում: Ժյուրիի 4 անդամները ոչ միայն շրջվել են երգչուհու ելույթի ժամանակ, այլև հոտնկայս ծափահարություններով ողջունել նրան: Թեև բոլորն էին ցանկանում Մաշային տեսնել իրենց թիմում, հայ երգչուհին ընտրեց Destiny’s Child խմբի նախկին անդամ, աշխարհահռչակ երգչուհի Քելլի Ռոուլենդին:
NEWS.am STYLE-ը Մաշայի հետ զրուցել է Ավտրալիայում բնակվելու, նախագծին մասնակցության, ինչպես նաև՝ էմոցիաների ու սպասելիքների մասին:
Մաշան արդեն երկու տարի է, ինչ Ավստրալիայում է: Երգչուհին այնտեղ սովորում է, և ինչպես ինքն է նշում՝ չէր կարող ձեռքից բաց թողնել միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցելու հնարավորությունը, իսկ այն, որ ժյուրիի 4 անդամն էլ կշրջվեին իր ելույթի ժամանակ, նրա համար երազանք է եղել.
«Երազում էի կարողանալ երգս նրանց ու հանդիսատեսի սրտերին հասցնել: Շատ մեծ ոգևորվածություն ապրեցի, երբ բոլորը հոտնկայս սկսեցին ծափահարել: Սա երազանքի իրականացում էր… Նրանցից յուրաքանչյուրի կարծիքն ինձ համար շատ կարևոր էր, որովհետև յուրաքնչյուրն իր գործում արդեն կայացած, հաստատված ու սիրված արտիստ է, նրանք ճանաչված են, ինչպես Ավստրալիայում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում: Ու երբ լսում ես, որ նման մարդիկ այդպիսի լավ կարծիք են կազմում քո մասին, աննկարագրելի զգացողություններ ես ունենում»,-ասում է Մաշան ու մեկնաբանում նաև Քելլի Ռոուլենդին ընտրելու փաստը.
«Բոլորի կարծիքն էլ հատ առ հատ հիշում եմ, ոչինչ բաց չեմ թողել, ուղղակի կանոններն այնպիսին են, որ միայն մեկին կարող ես ընտրել՝ որպես մարզիչ: Քելլի Ռոուլենդին բոլորս էլ գիտենք շատ վաղ տարիներից՝ դեռևս Destiny's Child խմբից: Նրան ընտրեցի, որովհետև առաջնային մտածեցի, որ մենք մեր երաժշտական ուղղվածությունով ավելի մոտ ենք ու միմյանց ավելի լավ կհասկանանք աշխատանքի ընթացքում: Նաև մի նշանի ուշադրություն դարձրի. «Հայաստանի Ձայնը» նախագի ժամանակ իմ մարզիչը՝ Սոնան, հենց նույն աթոռին էր նստած, ինչ-որ Քելլին, մտածեցի՝ դա էլ է ինչ-որ նշան ինձ համար, որին պետք է հետևեմ»:
Ի դեպ, Մաշան նշում է, որ Սոնայի հետ միշտ կապի մեջ է եղել: Վերջինը ևս անչափ ոգևորված է իր մասնակցի հաջողությամբ:
«Սոնան ամեն վայրիկյան իմ կողքին է, այս ամենի մասին դեռ վաղուց գիտեր, միշտ իրար հետ խորհրդակցել ենք: Իհարկե, ինձ համար շատ է ուրախացել, մեծ հպարտություն է ապրում: Նա միշտ կողքիս է՝ ե´ւ ուրախ, ե´ւ տխուր պահերին՝ իմ ընտանիքի անդամների նման: Մեծ ուրախություն ապրեց, երբ լսեց ելույթս, ասում է՝ փշաքաղվել է»:
Անդրադառնալով մրցույթի հայկական տարբերակում իր հաղթանակին ու դրա հետ կապված կարծիքներին՝ Մաշան նշում է.
«Այն փաստը, որ Հայաստանում հաղթել եմ, շատ պատասխանատու ու ռիսկային է ինձ համար: Շատ ավստրալիացիներ, միգուցե, չհամաձայնեն այն փաստին, որ ես մասնակցում եմ՝ լինելով հաղթող, միգուցե, հարց առաջանա՝ ինչո՞ւ եմ հիմա այնտեղ մասնակցում, միգուցե, կարծեն՝ ես խլում եմ հնարավորությունը նորեկներից, բայց սա իմ որոշումն էր. ես չցանկացա ձեռքիցս բաց թողնել այս հնարավորությունը, իսկ թե ինչ կլինի, հետագայում կերևա: Ես այս պահին չեմ կարող կանխատեսել ոչինչ»:
Մաշան արդեն պատրաստվում է մրցույթի մյուս փուլերին, որոնց մասին առայժմ չի կարող խոսել.
«Այս պահին շատ փակագծեր չեմ կարող բացել, որովհետև դեռևս կան գաղտնիքներ, որոնք չենք կարող բացահայտել, մինչև եթեր հեռարձակելը, նույնիսկ, չեմ կարող ասել, թե երբ են տեղի ունեցել «Կույր լսումները», որովհետև դա ևս հեռուստատեսային գաղտնիք է: Կարող եմ ասել, որ պետք է սկսենք դուետների փուլը, անհամբեր սպասում եմ, թե ինչ է լինելու, բայց, ամեն դեպքում, ամեն ինչի պատրաստ եմ»:
Ինչ վերաբերում է Ավստրալիայում իր առօրյային՝ Մաշան ասում է.
«Ի ուրախություն մեզ՝ Ավստրալիայում, կարծես, վիրուսը նահանջում է, ու մենք արդեն կամաց-կամաց անցնում ենք բնականոն կյանքի»: