Այսօրվանից Վրաստանում բացվում են բոլոր տեսակի բաց տիպի խանութները, այդ թվում՝ մոլերը (առևտրի կենտրոնները): Համապատասխան որոշման մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր մայիսի 27-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Խանութներն ու առևտրի կենտրոններն այժմ ստիպված կլինեն հետևել որոշակի կանոնների: Մասնավորապես, հաստատություն մտնելուց առաջ գնորդը պետք է ջերմաչափվի: Մարմնի ջերմաստիճանը 36.9 աստիճանից բարձր չպետք է լինի:Խանութներ այցելուները պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ և պետք է կրեն դիմակ: Քաղաքացիները պետք է նաև պահպանեն սոցիալական հեռավորություն:
Առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն՝ հանդերձարանները չեն հանվում, բայց առնվազն երկու ժամը մեկ նրանք պետք է ախտահանվեն ախտահանիչ միջոցներով: Բացի այդ, ամբողջական ախտահանում պետք է իրականացվի աշխատանքային օրվա վերջում:
Առևտրի կենտրոններում 1 անձի համար պետք է նախատեսված լինի առնվազն 10 ք/մ տարածք: Առաջարկվում է նաև անվտանգ օդափոխություն:
Հիշեցնենք, որ Վրաստանում բոլոր առևտրի կենտրոնները փակվել էին մարտի 19-ին՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Այսօր՝ խանութների և առևտրի կենտրոնների հետ միասին իրենց աշխատանքն են վերսկսում բացօթյա սննդի կետերը:
Վրաստանում վերաբացվել են առևտրի կենտրոնները
Այսօրվանից Վրաստանում բացվում են բոլոր տեսակի բաց տիպի խանութները, այդ թվում՝ մոլերը (առևտրի կենտրոնները): Համապատասխան որոշման մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր մայիսի 27-ին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Խանութներն ու առևտրի կենտրոններն այժմ ստիպված կլինեն հետևել որոշակի կանոնների: Մասնավորապես, հաստատություն մտնելուց առաջ գնորդը պետք է ջերմաչափվի: Մարմնի ջերմաստիճանը 36.9 աստիճանից բարձր չպետք է լինի: Խանութներ այցելուները պետք է ունենան անհատական պաշտպանիչ միջոցներ և պետք է կրեն դիմակ: Քաղաքացիները պետք է նաև պահպանեն սոցիալական հեռավորություն: