«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց են գտել»։«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը․
«Սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, որ «Կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոցը գտել են Հայաստանում»:
Հայտնում ենք, որ «Հելթ թոն»-ը Հայաստանում գրանցված է որպես սննդային հավելում, ոչ թե դեղամիջոց, ուստի չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում:
Առողջապահության նախարարությունը սննդային հավելումները գրանցելու գործառույթ չունի: Ինչպես ցանկացած սննդային հավելում, այնպես էլ սա պացիենտին կարող է տրվել որպես աջակցող միջոց: Հավելենք, որ որևէ պաշտոնական ուղեցույց բուժման գործընթացում չի ներառում այս սննդային հավելումը»:
«Հելթ թոն»-ը չի կարող հանդիսանալ բուժական դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարում․ ԱՆ պարզաբանումը
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարող էֆեկտիվ միջոց են գտել»։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումը․