Աշտարակ-Արուճ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կա տուժած (տեսանյութ)
Հունիսի 1-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած.
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Արուճ ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մուրադ Հ․, ծնված 1976 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Վարորդին և ուղևորներ Կարեն Բ․-ին (ծնված 2003 թ.) և Արմեն Հ․-ին (ծնված 2004 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: