Աշխարհ

01.06.2020 16:11


«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, Բելառուսում մայդան չի՛ լինելու». Լուկաշենկո (տեսանյութ)

«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, Բելառուսում մայդան չի՛ լինելու». Լուկաշենկո (տեսանյութ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի, հայտնում է belta.by կայքը:

«Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք»,-ասել է Լուկաշենկոն:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը