Լրահոս

01.06.2020 13:45


Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը

Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեությունը

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով մայիսի 31-ի դրությամբ կայացվել է 1376 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, որից 79-ը՝ նշված օրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

31.05.2020-ի դրությամբ իրականացվել է 19460 ստուգում, որից միայն 509-ը՝ նշված օրը:

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Կազմակերպություններում ստուգումներ են իրականացրել հետևյալ տեսչական մարմինները․

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.am

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ կրթության տեսչական մարմին

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Այս խորագրի վերջին նյութերը