Լրահոս

01.06.2020 13:20


Երևանում 21-ամյա վարորդը «Toyota»-ով ռուսական եկեղեցու դիմաց բախվել է բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել. կան վիրավորներ

Երևանում 21-ամյա վարորդը «Toyota»-ով ռուսական եկեղեցու դիմաց բախվել է բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում 21-ամյա Վահե Բ-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Իսակով-Բագրատունյաց պողոտաների խաչմերուկում՝ ռուսական եկեղեցու դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե պաշտպանիչ պարսպին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ 19-ամյա Դիանա Ջ-ն, 21-ամյա Էդուարդ Օ-ն քաղաքացիների օգնության դուրս են բերել ավտոմեքենայից և ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են մնալ հիվանդանոցում՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը