Նիկոլ Փաշինյանը սկզբում ուզում էր խորհրդարանի միջոցով սեփականաշնորհել Սահմանադրական դատարանը, բայց դրսի ճնշման արդյունքում ստիպված եղավ դիմել հանրաքվեի օգնությանը։ Ասացին, թե, իբր, կարող էին նաև օրենսդիր մարմնի օգնությամբ 7 դատավորի աշխատանքից ազատել, բայց ճիշտը ժողովրդին դիմելն է, քանզի իրենք, իբր, ժողովրդավար են։
Հանրաքվեն նշանակվեց ապօրինաբար՝ Սահմանադրության խախտմամբ։ Հանրաքվեն նշանակվեց այն դեպքում, երբ պետք էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարել, այլ ոչ թե մարդկանց խմբերով հավաքել և նպաստել համաճարակի ու ատելության խոսքի տարածմանը։
Եթե Փաշինյանին մնար, ապա նա չէր հրաժարվի «այո»–ն վարչական ու այլ տիպի ռեսուրսների օգնությամբ կորզելու գաղափարից, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճնշման ներքո նա արտակարգ դրություն հայտարարեց ու հետաձգեց հանրաքվեն։
Հիմա Փաշինյանը հասկանում է, որ հանրաքվե չի կարող անցկացնել, անգամ եթե եռապատկի կեղծելու ռեսուրսները, բայց չի հրաժարվել բարձր դատարանն իր տնամերձ բոստանի վերածելու գաղափարից։ Նա դիմում է երկրորդ ապօրինությանը՝ ապօրինի հանրաքվեն ուզում են ապօրինի օրենսդրական նախաձեռնությամբ չեղարկել ու կրկին օգտագործել խորհրդարանական մեծամասնությանը՝ որպես գործիք, ՍԴ–ն սեփականաշնորհելու համար։
Թե որքանով դա կհաջողվի իրեն, դժվար է ասել։ Մեկ բան աներկբա է՝ իշխանության գերկենտրոնացման ցանկությունը փաշինյանական իշխանության գերաայլասերում է նշանակելու։ Բայց դա մեզ չի սպառնում, քանզի Փաշինյանի հեռացման հետհաշվարկի ժամացույցը միացված է։ Իսկ մինչև հեռանալը նա վարակվել է կորոնավիրուսով ու մեղքը, ինչպես միշտ, գցել ուրիշի վրա։ Կփրկի՞ Փաշինյանի գահավիժող վարկանիշին վիրուսը։ Հազիվ թե։
Փաշինյանի կրկնակի ապօրինությունը (տեսանյութ)

Հայկ Ուսունց