ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը, քանի որ նախագիծը համարում են հակասահմանադրական և խնդրահարույց և նույնը կոչ արեց ԲՀԿ-ին։
ԲՀԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցնելուց հետո մասնակցեց քվեարկությանը, սակայն դեմ քվեարկեց։
Նախագիծն ընդունվեց 83 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։
2-րդ ընթերցմամբ քննարկումն իրականացվելու է 24 ժամվա ընթացքում։
Նախագծով առաջարկվում է 12-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Սահմանվում է, որ ռազմական կամ արտակարգ դրության պատճառով կասեցված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 65 օր հետո: Հանրապետության նախագահը ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` եռօրյա ժամկետում նշանակում է կասեցված հանրաքվեի գործընթացը մեկնարկելու օրը եւ քվեարկության օրը, որը պետք է լինի կիրակի: Սահմանվում են նաեւ կասեցված հանրաքվեն վերսկսելու կարգավորումները:
Սահմանվում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի կասեցված գործընթացը վերսկսվում է սույն օրենքով սահմանված կարգով: