Փաշինյանն անկանխատեսելի գործիչ է, նրա հետ պայմանավորվելը բարդ է. Տրոֆիմչուկը՝ գազի սակագնի շուրջ ՀՀ իշխանությունների բանակցությունների մասին
Գազի սակագնի հարցն ունի և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, օբյեկտիվ է այն, որ Հայաստանն ու Ռուսաստանը այլևս չեն գտնվում Խորհրդային Միության մեջ, որտեղ հումքը եղբայրական երկրներին համարյա անվճար էր տրվում: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով նրան, թե ինչու Հայաստանին այդպես էլ չի հաջողվում Ռուսաստանի հետ գազի սակագնի նվազման շուրջ բանակցություններում հաջողել, իսկ օրինակ, Վրաստանի դեպքում Ռուսաստանը նախատեսում է իջեցնել գինը 15 տոկոսով:
«ԵԱՏՄ-ը, ինչպես հայտնի է, քաղաքական բլոկ չէ, առանձին սուվերեն պետությունների միություն: Այդ իսկ պատճառով սակագնի համար, որը ժամանակին համարյա ոչինչ չարժեր, հիմա պետք է բանակցել առանձին»,-ասաց նա:
Ըստ քաղաքագետի՝ ռուսական գազի սակագնի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում նաև այլ օբյեկտիվ պատճառով. ժողովրդավարական երկրների տնտեսություններում չի կարող լինել ֆիքսված մեկ սակագին ապրանքի համար, և արտադրողը կամ վաճառողը կարող են սահմանել իրենց ցանկացած գինը:
«Այդ իսկ պատճառով այնպիսի դեմոկրատն ու լիբերալը, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, պետք է ողջունի առևտրում նման մոտեցումն ու սկզբունքները»,-ասաց նա:
Ըստ Տրոֆիմչուկի՝ մեկ այլ օբյեկտիվ պատճառ է աշխարհագրությունը: «Այս առումով Հայաստան հումքի մատակարարումն ավելի դժվար է, քան Բելառուսի կամ Վրաստանի դեպքում, քանի որ չունի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման»,-ասաց նա:
Այնուհետ ռուսաստանցի վերլուծաբանն անցավ Հայաստանի՝ գազի սակագնի շուրջ դեռևս չհաջողված բանակցությունների սուբյեկտիվ գործոններին: Դրանցից մեկը, ըստ նրա, Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձն է:
«Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկանխատեսելի գործիչ է, դրա համար նրա հետ պայմանավորվելը բարդ է: Այսօր նա քեզ վրա կգլորի մեկ խնդիր, իսկ վաղը` լրիվ այլ: Դրանում համոզվել ենք այս երկու տարիների ընթացքում: Նման քաղաքական գործիչների վրա երկարատև հեռանկարում դժվար է հույս դնել»,-ասաց նա:

Մանրամասները՝ Tert.am-ում։