Կարծիք

31.05.2020 13:30


Հայաստանում համավարակի ահագնացող թվերի միակ մեղավորն իշխանությունն է

Հայաստանում համավարակի ահագնացող թվերի միակ մեղավորն իշխանությունն է

9282 Վարակված, 131 մահ...
Հայաստանում համավարակի ահագնացող թվերի միակ մեղավորն իշխանությունն է:

Իշխանությունը՝ ի դեմս առաջին դեմքի և իր անտաղանդ պրոպագանդիստների, առիթը բաց չի թողնում մեղքը բարդելու ժողովրդի վրա:
Ժողովուրդն, ըստ իրենց, անպատասխանատու է և անլուրջ է մոտենում համավարակին:

Հիմա պատկերացնենք՝ պատերազմ է (ըստ տարբեր գնահատականների՝ համավարակը հենց պատերազմ է) և այդ պատերազմի գլխավոր գերագույն հրամանատարը հայտարարում է, որ թշնամին անլուրջ է և որ ընդամենը մեկ երկու ատրճանակի կրակոցով հնարավոր է ոչնչացնել թշնամուն (տնական օղի, պինցետ):

Հետո տեսնում ենք, որ թշնամին արդեն հողեր է գրավել և ունենք մարդկային զոհեր ու գլխավոր գերագույն հրամանատարի եղբայրը սկսում է լապատկա արտադրել ու բոլորին ստիպում են լապատկայով կռվել (դիմակները համավարակին այնքան են օգնում, որքան լապատկան պատերազմին):

Հետո, երբ արդեն վիճակը խիստ օրհասական է, գլխավոր գերագույն հրամանատարը մեղադրում է զինվորներին՝ ասելով, որ անպատասխանատու են, լավ չեն կռվում և այլն...

Անհրաժեշտ է գիտակցել, որ այս հրամանատարությամբ պատերազմը գիտակցված մահ է, և ուրեմն օրհասական պահանջ է օր առաջ ազատվել այս իշխանությունից...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը