Լրահոս

31.05.2020 11:55


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել հարավկորեացի կալանավորը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում կախվելու միջոցով ինքնասպան է եղել հարավկորեացի կալանավորը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 30-ին, ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում քննիչ Դ. Ղահրամանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը